Շանթ Սարգսյանը՝ շախմատի աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն
ՍպորտՀունաստանում անցկացված շախմատի աշխարհի տարբեր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը նվաճեց մինչեւ 16 տարեկանների չեմպիոնի կոչումը:
Միջազգային վարպետը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ կես միավոր առաջ անցավ երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Վիկտոր Մատվիիշենից:
Շանթ Սարգսյանը տարավ 7 հաղթանակ, 4 պարտիա էլ ավարտեց ոչ ոքի:
Ֆոտո՝ chessfed.am