ԱԺ լրատվության և հանչության հետ կապերի վարչության պետը նոյեմբերի 1-ից կդադարեցնի իր լիազորությունները
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը նոյեմբերի 1-ից կդադարեցնի իր լիազորությունները: Այս մասին Սարոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ: Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:
Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և, իհարկե, լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին:
Սիրելի լրագրողներ, առանձնահատուկ շնորհակալ եմ Ձեզ` արդյունավետ աշխատանքի, փոխվստահության և մեր գործընկերային հարաբերությունների համար»,- նշել է Սարոյանը: