Մեսսին վերսկսել է մարզումները
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին վերսկսել է մարզումները:
Այս մասին հայտնում է «Թվիթեր»-ի «կապտանռնագույնների» էջը: Մեսսին ձեռքի վնասվածք էր ստացել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության` Լա լիգայի 9-րդ տուրում «Սևիլիա»-ի դեմ խաղում և փոխարինվել առաջին խաղակեսում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Մեսսին կարող է բաց թողնել 3-4 շաբաթ: