Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Բորիս Պեպանյան. «Հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ»

Հարցազրույց

Orer.am-ի զրուցակիցն այս անգամ ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Բորիս Պեպանյանն է, ում հետ զրույցի թեման ապագայի նկատմամբ ունեցած սպասելիքներն են, հեղափոխությունից հետո առկա իրավիճակը, մշակույթը:

Թողեք մարդն աշխատի

Ես ողջունում եմ թավշյա հեղափոխությունը, որովհետև ժողովուրդը վերջապես ազատագրվեց: Ազատագրվեց 25 տարիների ճնշումներից, անօրինականությունից, անպատժելիությունից, անարդարությունից: Ազատագրվեց թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Մի սարսափելի իրավիճակ էր դա: Իսկ այդ տարիների կառավարման ժամանակ ո՞վ կարող էր ձայն հանել, ձայն հանեիր՝ միանգամից կործանվում էիր: Իսկ հիմա… համբերությունը լավ բան է: Մենք ազգովի, չգիտես ինչու, անընդհատ ուզում ենք ամեն ինչ շատ արագ տեսնել: Բայց չի լինի այդպես. պետք է համբերել, լսել, ինչ–որ մի բանով օգնել, ոչ թե բամբասել, բամբասել, բամբասել…

Թողեք, տեսնենք՝ ինչ է լինելու, թողեք մարդն աշխատի: Ամեն ինչ կամաց–կամաց է լինում: 25 տարի լռելուց, տառապելուց հետո մեկ կամ մեկուկես տարի չեք կարողանո՞ւմ համբերել: Այո՛, անարդարություններ էլ են լինում, ամեն ինչ լինում է: Յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ ամեն ինչ էլ պատահում է: Ե՛վ անարդարություններ են լինում, և՛ սխալ որոշումներ: Ամեն ինչ լինում է՝ բոլորս էլ սխալական ենք, անսխալ մարդ չկա, բայց սպասեք, համբերությունը լավ բան է: Հեղափոխությունից դեռ շատ քիչ ժամանակ է անցել… Բայց մեր ժողովուրդը սարսափելի անհամբեր է: 

Այն ժամանակ գնայիք բնակարան, կոշիկ ու հող ուզեիք: Ամոթ է, չի կարելի, այդքան էժանագին բաների գնալ չի կարելի, համբերեք: Չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ, որ վերջապես հասկանային, որ ամեն ինչ չէ, որ նյութականն է որոշում:

Մի օր պետք է ամեն ինչ փոխվի

Անարդարություններ եղել են, լինում են և միշտ էլ կլինեն… Ի՞նչ կարող ես անել, կյանքն է այդպիսին: Բայց հիմա երիտասարդ ուժ է եկել: Երիտասարդներ են ղեկավարում: Ես հավաստիացնում եմ ձեզ՝ ուզում եմ, որ բոլոր ղեկավարները երիտասարդներ լինեն, որովհետև կա էներգիա, ավյուն, նոր մտածելակերպ, նոր տեխնոլոգիաների օգտագործում: Հիմա նրանք փնտրտուքների մեջ են, ոչինչ, փոխարենը կոմունիստական սարսափելի գաղափարախոսությունը կամաց–կամաց պետք է մաքրվի: Նոր ձևով պետք է աշխատել, յուրաքանչյուր օրենք նոր ձևով պետք է մատուցվի ժողովրդին:

Մեր երիտասարդներն առհասարակ չտեսնված են, հիասքանչ: Ապագան նրանցն է, և վստահ եմ, որ երկիրը մի օր պետք է ծաղկի: Մի օր պետք է ամեն ինչ փոխվի, պարզապես պետք է համբերել: Միանգամից ոչինչ չի լինում, պետք չէ միանգամից այս ուզել, այն ուզել, ես էլ այնքան բաների մասին կարող եմ բողոքել, բայց ես համբերում եմ, թեև տարիքս առած մարդ եմ, բայց միևնույն է, ես համբերում եմ իմ որդիների, իմ թոռնիկների համար: Ես համբերում եմ, որ նրանց ապագան լավը լինի, գեղեցիկ լինի: Բացի այդ՝ մեզ մոտ մեկը մյուսի հանդեպ հարգանքն է վերացել: Կամաց–կամաց պետք է վերականգնել այն: 

Սառը դատողություն է պետք

Թողենք՝ Ազգային ժողովն ընտրվի, խելացի մարդիկ խելացի ձևով գնան ընտրության, ոչ թե այնպես, ինչպես նախկինում, երբ շատերը կաշառվել են ու մի փոր հացի համար ձայն տվել ու 10–20 տարի տառապել: Ի վերջո, ազգի ուղեղում պետք է հեղափոխություն լինի, չմտածի միայն այդ պահի մասին, այլ մտածի ապագայի, իր երեխաների ու թոռների մասին: 

Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, իմ ժողովուրդն է, ես էլ իր մասնիկը, բայց պետք է մի քիչ դատել, ոչ թե էմոցիաներով խոսել և դրանով գնալ առաջ: Սառը դատողություն է պետք: Մենք զգացմունքային ազգ ենք, և այդ զգացմունքները երբեմն խանգարում են մեզ:

Մոտեցումներն են հնացած…

Մենք կարող ենք յուրաքանչյուր ասպարեզում առաջ գնալ՝ լինի արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն… Բայց եթե ազգը մշակույթ չունեցավ՝ վերջ: Յուրաքանչյուր ազգ աշխարհին ներկայանում է ոչ թե արտադրանքով, այլ իր մշակույթով: Սա շատ կարևոր է: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել՝ նոր նախարար է, ո՛չ ծանոթ եմ, ո՛չ գիտեմ, ո՛չ էլ շփվել եմ: Բայց կամաց–կամաց ամեն ինչ առաջ կգնա, մշակույթում էլ փոփոխություններ կլինեն:

Գալիս է նոր սերունդ, բայց հներին չպետք է մոռանալ: Հներից կան վերջին մոհիկաններ, ովքեր իսկապես կարող են արվեստ զարգացնել և օգնել երիտասարդին առաջ գնալ: Այդպես միանգամից ամեն ինչ ջնջել չի կարելի: Չէ՞ որ արդեն ստեղծվել է, զրոյից չենք սկսի, բայց լավը պետք է վերցնել: Ամեն ինչից լավը պետք է վերցնել ու առաջ գնալ: Այո, ինչ–որ տեղ կաղում է մշակույթը, մոտեցումներն են հնացած… Համարձակ պետք է լինեն, նորություններ ընդունեն: Օրինակ՝ նոր ձևով բեմադրություններ, ներկայացումներ անեն: Ռիսկ պետք է լինի: Իհարկե, չեմ ասում լկտիություն, լպիրշություն մտցնել, բայց համարձակ պետք է լինել: Իսկ ժողովուրդը խելացի է: Ինչպես ասում են՝ սևը սպիտակից տարբերում է: Ինչքան ուզում ես ծանոթով, փողով քո մասին հոդվածներ գրի, ո՞ւմ է պետք, եթե ժողովուրդը քեզ չսիրեց, ո՞ւմ ես դու պետք: Կոչումներ են տալիս այնպիսի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ճանաչում: Այս ամենը պետք է վերանա: Վրաստանն արդեն ավելի քան 25 տարի է վերացրել այդ ամենը: Անիմաստ է այդ ամենը: Ամենամեծ կոչումը ժողովրդի սերն է, երբ բեմ ես դուրս գալիս և քեզ ծափահարում են…

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»