Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


Պապից ավելի կաթոլիկ կամ Նիկոլից ավելի հեղափոխական

Հասարակություն

Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական քննարկումներն ու դրա արդյունքում գործող օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հանգամանքը բավական հետաքրքրական վիճակ են ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում: Հատկապես հետաքրքրական է այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, ովքեր նոր ԸՕ հետ լուրջ հույսեր էին կապում, ավելին՝ կապում էին խորհրդարանում լինել–չլինելու իրենց հույսերը: Այդ հույսերի համար հատկապես հիմք էր ծառայում անցողիկ տոկոսի ցենզի իջեցումն ու առնվազն 4 ուժի՝ խորհրդարանում հայտնվելու պայմանը: Սակայն առավել հուսադրող էր նմանատիպ ուժերի համար տոտալ համամասնական ընտրակարգի հեռանկարը: Հուսադրող այն առումով, որ նորաստեղծ կամ, ըստ էության, ռեսուրսների սակավություն ունեցող ուժերը ստիպված չէին լինի ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունից բխող հագեցած ցուցակներ կազմել ու մարզային քարոզարշավ իրականացնել, փոխարենը կբավարարվեին բացառապես երևանակենտրոն քարոզչությամբ ու համամասնական փոքրաթիվ ցուցակներով:

Որևէ կերպ չարդարացնելով գործող Ընտրական օրենսգրքի առանցք հանդիսացող ռեյտինգային ընտրակարգը, որը համարում ենք նախորդ իշխանությունների կողմից սարքված ծուղակ, չենք կարող չփաստել, որ նոր ԸՕ չընդունումն ու գործող օրենսգրքով ընտրություններ անցկացնելու հանգամանքն առնվազն սառը ցնցուղի կարևոր էֆեկտ ունեն այն ուժերի համար, ովքեր իշխանության բարեհոգության ու Ընտրական օրենսգրքի ընձեռած բոնուսների հաշվին էին կառուցում իրենց քաղաքական հաշվարկները: Սառը ցնցուղ այն իմաստով, որ քաղաքականությունը ոչ թե լավի ու վատի, բարու և չարի, այլ ռեսուրսների պայքար է, և եթե չունես ռեսուրս, որպեսզի պատկառելի կերպով մասնակցես ու անցնես անցողիկ շեմը, գուցե կարիք կա մտածելու, թե ինչ նպատակ ու իմաստ ունի ընդհանրապես մասնակցելը:

Ռեյտինգային համակարգն, այս առումով, լինելով ծուղակ, հուսանք նաև կիրառվելով վերջին անգամ՝ եզակի դրական գործառույթ է ստանձնում՝ նմանատիպ ուժերին հուշելով քաղաքական կյանքի մասնակցության իմաստը: Այո, այդ համակարգը բարդություններ է ստեղծում բոլորի համար, այդ թվում ՀՀԿ–ի, չնայած շատերը հակառակն են պնդում: Դժվարություններ այն առումով, որ այդ համակարգը ստեղծված էր տեղերում ֆինանսական լծակների ազդեցությամբ ձայներ հավաքելու համար, իսկ ներկայիս քաղաքական իրավիճակը բացառում է այդ լծակների էական դերակատարումը: Բայց այսքանով հանդերձ, այն ուժերը, որոնք մտել են ընտրապայքարի մեջ ու առերեսվել են եղած իրավիճակին, առնվազն պատրաստակամություն են հայտնել չտրտնջալու, որովհետև հասկանում են, որ քաղաքականությունը ի վերջո հենց ռեսուրսների պայքար է անկախ ընտրակարգից: 

Այս իմաստով բավական ռեալ են այն պնդումները, որ նոր խորհրդարանում հայտնվելու ամենաշատ շանսերն ունեն հենց ՔՊ–ն, ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն: Կանխատեսումներ անելն, իհարկե, անշնորհակալ գործ է: Բայց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հենց այս ուժերն են, որ նախ ունեն ռեսուրսներ, երկրորդ՝ չեն տրտնջում ու պատրաստվում են ընտրապայքարի: Մյուս ուժերը մինչև ԸՕ շուրջ քննարկումները հույսեր էին փայփայում, որ Փաշինյանը իրենց կօծի ընդդիմության տիտղոսով ու կօգնի հայտնվել ԱԺ–ում, իսկ այդ հույսերի չարդարացումից հետո էլ զբաղված են կա՛մ այս կամ այն անցողիկության պոտենցիալ ունեցող ցուցակներում տեղ փնտրելով, կա՛մ էլ տողատակով իշխանությանը իրենց մասին չմտածելու համար մեղադրելով:

Անհասկանալի է, թե ինչու պետք է իշխանությունը մտածի մյուս ուժերի անցնել-չանցնելու մասին, հատկապես, երբ թե՛ իշխանությունը, թե՛ այդ մյուս ուժերը, որոնք իրենց հռչակել են Պապից կաթոլիկ ու հեղափոխությունը հեղափոխականներից ավելի ուժգին են պաշտպանում, արձանագրել են, որ ունենալու ենք բոլորովին այլ որակի ընտրություններ, առանց կեղծիքների, առանց նախապես կանխորոշված արդյունքների, առանց իշխանության կողմից տրվող մանդատային դոտացիաների: Եվ վերջապես անհասկանալի է, թե ինչպես են ռեսուրսներ չունեցող ուժերը հավակնում անցնել խորհրդարան՝ հույսը դնելով բացառապես իրենց բարոյական ու գեղագիտական որակների վրա, փոխարենը զբաղվեն ռեսուրսների մոբիլիզացիայով: Շատ բաներ են անհասկանալի, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները, հուսանք, վերջ կտան անհասկանալիության մթնոլորտին ու սառը ցնցուղի գործառույթ կստանձնեն քաղաքականությունը մանր առևտրի հետ շփոթողների համար:

Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում