Մեղրի-Երեւան ճանապարհին բեռնատար է գլորվել ձորը. 36-ամյա վարորդը տեղում մահացել է
ՀասարակությունՆոյեմբերի 2-ին, ժամը 22.15-ին, «Շաքման» մակնիշի բեռնատարը Մեղրի-Երեւան M-2 մայրուղու 69-րդ կմ-ին դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը. բեռնատարի 36-ամյա վարորդ Դավիթ Դավթյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: