Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


Արդյոք իրանական նավթը կորցնում է իր հիմնական սպառողներին

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքից դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգման, ինչպես նաև նոր պատժամիջոցների սահմանման մասին հայտարարությունից 6 ամիս հետո՝ նոյեմբերի 4-ին,  լրանում է 180-օրյա անցումնային շրջանը, որից հետո ուժի մեջ է մտնելու Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ մասը: Այս խմբաքանակի մեջ են նաև պատժամիջոցներ, որոնք  վերաբերելու են իրանական մի շարք նավթային ընկերություններից նավթային և նավթաքիմիական արտադրանքների ձեռքբերմանը:

Դեռևս 2018թ. օգոստոսի 16-ին Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը կոչ էր արնում Իրանից նավթ գնող երկրներին  մինչև նոյեմբերի 4-ը դադարեցնել Իրանից նավթի գնումը՝ միաժամանակ զգուշացնելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկրորդական պատժամիջոցներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք կշարունակեն նման առևտուրն Իրանի հետ:

Պատժամիջոցների այս փուլին ընդառաջ՝ իրանական նավթի հիմնական սպառողները վերանայում են իրենց համագործակցությունն Իրանի հետ ՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների բացասական հետևանքներից առավելագույնս խուսափելու և երկրորդական պատժամիջոցների չենթարկվելու համար:

2018 թվականի տվյալներով Իրանի էներգետիկ հիմնական գործընկերներն են Չինաստանը (26%), Հնդկաստանը (23%), ԵՄ-ն (20%) (մասնավորապես՝ Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան և Իսպանիան), Հարավային Կորեան (11%), Թուրքիան (7%), Ճապոնիան (5%), ԱՄԷ-ն (5%):

 

Դեռևս պատժամիջոցների կիրառման առաջին փուլում Հարավային  Կորեան լիովին դադարեցրեց իրանական նավթի ներկրումը՝ հունվարից-հուլիս ամիսների օրական 285.000 բարել ներկրումը հասցնելով զրոյի: Սեպտեմբերի տվյալներով այս պետությունը նավթ ներկրել է Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից, սակայն շարունակել է ԱՄՆ հետ բանակցություններն՝ իրանական նավթի ներկրման նկատմամբ պատժամիջոցները մասամբ շրջանցելու ուղղությամբ: Մյուս երկիրը, որ հայտարարեց իրանական նավթի ներկրումից մինչև նոյեմբեր հրաժարվելու մասինՃապոնիան էր: Սեպտեմբերի տվյալներով` Ճապոնիան իրանական նավթի ներկրումը կրճատել էր 64.5%-ով, իսկ այս կրճատումները փորձել է ինչ-որ չափով փոխարինել մերձավորարևելյան նավթարդյունահանողների միջոցով (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ): Այստեղ հետաքրքրական է հատկապես ԱՄՆ «պահանջը» OPEC երկրներից և Սաուդյան Արաբիայից՝ լրացնել նավթի պահանջարկը, որն առաջանում է Իրանի մատակարարումների կրճատումից: Հենց սա է պատճառը, որ արաբական նավթային երկրները մեծացնում են նավթի արտահանման ծավալները: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան այն ավելացրել է օրական 1.5 մլն. բարելով, սակայն, Իրանի Նավթի նախարարն անդրադառնալով այս գործելաոճին՝ անհեթեթ է համարել այն, որ Սաուդյան Արաբիան կկարողանա փոխարինել իրանական նավթի մատակարարումները:

Իրանական նավթի երկու խորոշագույն գնորդները՝ Չինաստանն ու Հնդկաստանը, Թրամփի կողմից իրանական նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո, տարբեր մակարդակներում հայտարարություններ տարածեցին, որ չեն պատրաստվում կրճատել նավթի ներկրումն ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Սակայն պատկերն այժմ լրիվ այլ է: Սեպտեմբերին պարզ դարձավ, որ Հնդկաստանըպատրաստվում է իրանական նավթի ներկրման ծավալները կրճատել նոյեմբերի համար: Իրանական նավթ ներկրող 2 խոշորագույն հնդկական պետական նավթային ընկերությունները նոյեմբերի համար նավթ ներկրելու ուղղությամբ պայմանավորվածություններ ձեռք չեն բերել իրանական ընկերությունների հետ: Այդպիսի պայմանավորվածություններ կան միայն մասնավոր նավթային ընկերությունների միջև: Այս պահի դրությամբ Հնդկաստանին հաջողվել էհամաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ՝ իրանական նավթի ներկրումների վրա տարածվող պատժամիջոցները մինչև մարտ ամիսը շրջանցելու մասով՝ պայմանով, որ իրանական նավթի ներկրումը պետք է 1/3-ով կրճատվի և հասնի ամսական 1.25 միլիոն տոննայի: Սրան զուգահեռ՝ նավթ վերամշակող որոշ հնդկական ընկերություններ սկսել են ամերիկյան նավթի ներկրումն, ինչը ենթակառուցվածքների զարգացում է պահանջում և դժվարեցնում է գործընթացը: Բանակցություններ են սկսվել նաև Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային մատակարարների հետ՝ նավթի ներկրման ծավալների մեծացման համար: Հետաքրքրական է, որ որոշ վերամշակողներ վերջին շրջանում իրանական նավթի համար վճարել են ռուփիով, և հավանական է, որ այս պրակտիկան կշարունակվի նաև ապագայում:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այս երկիրը ևս հայտարարել է իրանական նավթի ներկրումը շարունակելու մասին՝ պատճառաբանելով, որ չկան այլ մատակարարներ, որ կկարողանան փոխարինել Իրանից նավթի ներկրման ծավալները: Չնայած այս հայտարարություններին, մամուլում ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ չինական խոշորագույն պետական նավթային ընկերությունները ևս նոյեմբերի համար պայմանավորվածություններ ձեռք չեն բերել իրանական նավթը ներկրելու ուղղությամբ՝ պատժամիջոցների երկրորդ փուլին ընդառաջ: Սակայն սա դեռևս բավարար հիմք չէ եզրակացնելու, որ Չինաստանը կտրուկ նվազեցնում կամ դադարեցնում է իրանական նավթի ներկրումները: Հավանական է, որ կողմերը փորձում են առավել արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել, որով կարող են հնարավորինս շրջանցել ամերիկյան պատժամիջոցների բացասական ազդեցությունները: Այդպիսի ուղիներից մեկն արդեն իսկ քննարկվող նավթային գործարքներն են չինական յուանով: Բացի այդ՝ Չինաստանը ևս ակտիվ բանակցություններ է վարում ԱՄՆ հետ՝ իրանական նավթի ներկրման նկատմամբ պատժամիջոցները մասամբ շրջանցելու համար:

Իրանական նավթի չորրորդ խոշորագույն գնորդ հանդիսացող Թուրքիան ևս, չնայած ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ նախագահ Էրդողանի և նախարարների քննադատությանն, արդեն զգալիորեն կրճատել է նավթի ներկրումն Իրանից և մոտ ապագայում այն կարող է հասցնել զրոյի, եթե պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ ԱՄՆ հետ բանակցություններում չկարողանա հաջողության հասնել:

Ինչ վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններին (այստեղ իրանական նավթի հիմնական գնորդը Դուբայ քաղաքն է), ապա այս պետությունը ողջունել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կոշտացումը: ԱՄԷ Էներգետիկայի նախարարն անգամ նշել է, որ նրանք հետամուտ կլինեն պատժամիջոցների կիրառմանը և այլընտրանքային շուկաներ կգտնեն՝ իրանական նավթը փոխարինելու համար:

Միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու Թրամփի հայտարարությունից հետո ԵՄ-ն և եվրոպական կառավարությունները հանդես եկան ամերիկյան պատժամիջոցների դեմ  և հավատարմություն հայտնեցին Իրանի հետ համագործակցային հարաբերությունների պահպանմանը: Չնայած այս հավաստիացումներին՝ եվրոպական մի շարք ընկերություններ՝ նավթագազային արդյուանբերության ոլորտից և ոչ միայն, արդեն հայտարարել են Իրանի հետ առևտուրը դադարեցնելու մասին: Այժմ ԵՄ երկրները փորձում են Իրանի հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմ մշակել՝ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից հնարավորինս խուսափելու համար:

Իրանական

նավթի

հիմնական

գնորդները

Դիտարկված

հոսքը

հունվարից-հունիս

ամիսներին

Դիտարկված

հոսքը

սեպտեմբերին

Չինաստան

675.000 բ/օ

533.000 բ/օ

Հնդկաստան

592.000 բ/օ

488.000 բ/օ

Հարավային Կորեա

285.000 բ/օ

0

Ճապոնիա

125.000 բ/օ

44.000 բ/օ

ԱՄԷ

127.000 բ/օ

105.000 բ/օ

Թուրքիա

182.000 բ/օ

133.000 բ/օ

ԵՄ

483.000 բ/օ

333.000 բ/օ

Այսպիսով, եթե մինչև Թրամփի կողմից մայիսին արված հայտարարությունն իրանական նավթի արտահանումը գերազանցում էր օրական 2,5 միլիոն բարելը, ապա ըստ «Refinitiv Eikon»-ի տվյալների՝ իրանական նավթի արտահանումը հոկտեմբեր ամսվա առաջին երեք շաբաթների ընթացքում հասել է 1,55 միլիոն բարելի: Նավթի արտահանման ծավալների այս տեմպերով կրճատումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանի տնտեսության համար, չնայած՝ իրանական քաղաքական շրջանակներում համոզված են, որ Իրանը սեփական տնտեսական քաղաքականությունը վարելու համար ունի անհրաժեշտ գիտելիքներ և ռեսուրսներ:

 Բացի այդ՝ իրանական նավթից կախում ունեցող երկրներն իրենց հերթին փորձում են քայլեր ձեռնարկել իրանական նավթի մատակարարումներն ապահովելու համար: Դրանցից շատերը բանակցում են ԱՄՆ հետ՝ իրանական մի շարք նավթային ընկերություններից նավթային և նավթաքիմիական արտադրանքների ձեռքբերմանն ուղղված պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ: Նոյեմբերի 2-ին արդեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ 8 երկրների թույլ կտրվի սահմանափակ քանակով նավթ ներկրել Իրանից՝ նավթի գները կայուն պահելու նպատակով:

Միաժամանակ, իրանական նավթից կախում ունեցող երկրները փորձում են նավթի ոլորտում Իրանի հետ համագործակցության այլընտրանքային ուղիներ գտնել, որոնց միջոցով կխուսափեն ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից: Այստեղ հատկապես հետաքրքրական է իրանական նավթի առքուվաճառքը գնորդների ազգային արժույթով իրականացնելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է նաև Իրանի արտգործնախարար Մ. Ջ. Զարիֆը, ում կարծիքով՝ Իրանի և իր գործընկերների միջև ազգային արժույթներով առքուվաճառքը թույլ կտա խուսափել դոլարով կատարվող գործարքներից և կհավասարակշռի ազգային արժույթներն, ինչը ավելի շահավետ կարող է լինել կողմերի համար:

Այս ամենի հետ մեկտեղ՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու մեկ այլ հավանական մեխանիզմ կարող է լինել «միջնորդների» օգնությանը դիմելը, որոնք էներգետիկ բորսայի ներքին շուկայում  կարող են իրանական նավթի գնորդ հանդիսանալ և հետագայում այն վաճառել համաշխարհային շուկայում՝ մասնավոր բիզնեսի անվան տակ:

Այսպիսով, իրանական նավթի արտահանման ծավալներն աստիճանաբար կրճատվում են, բայց միաժամանակ, դրա հիմնական սպառողները փորձում են բոլոր հավանական միջոցներով պահպանել իրենց տնտեսությունների համար կենսական կարևորություն ներկայացնող իրանական նավթի մատակարարումները, քանզի նրանցից շատերի պարագայում նավթի այլընտրանքային աղբյուրներ գտնելը բավական լուրջ խնդիր է:

Իզաբել Շատոյան

 

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնը