Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին

Հասարակություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը, այցի նպատակն էր տեսակցելու Կարեն Ղազարյանի ծնողներին, տեղեկանալու Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակից, ինչպես նաև պատասխանելու ծնողներին հուզող հարցերին իրենց որդու ներկա կարգավիճակի հետ կապված։

Այցի ընթացքում Կարենի մայրը՝ տիկին Աստղիկն ասաց, որ նամակ ուղարկելուց զատ որդուն ուզում է տաք հագուստ ուղարկել։ Տիկին Հակոբյանն ասաց, որ այս հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն միջազգային մարմինն է, որը կարող է և պետք է հնարավոր լուծումներ առաջարկի։«Կարենը ունի առողջական խնդիր և նրան այնտեղ երկար պահելը ամեն օր վտանգում է նրա առողջությանը և նրա կյանքին առհասարակ։ Մենք նաև չունենք վստահելի որևէ տեղեկություն, թե ինչպես են նրա հետ վարվում այնտեղ»,- հայտնեց տիկին Հակոբյանը։

Տիկին Հակոբյանի հարցին, թե ԿԽՄԿ-ն ինչ հաճախականությամբ է այցելել Կարենին, տիկին Աստղիկը պատասխանեց, որ ԿԽՄԿ-ի կատարած վերջին այցը եղել է 6 շաբաթ դադարից հետո։

Տիկին Հակոբյանը ծնողներին փոխանցեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: Տիկին Հակոբյանը հույս հայտնեց, որ միջազգային այս մարմինները, մասնավորապես ԿԽՄԿ-ն, իրենց արձագանքին եւ կոնկրետ քայլերին երկար սպասեցնել չեն տա։ «Փաստաբանից ճշտեցինք, որ ներկա պահին Կարեն Ղազարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավարության այն փուլում է, որ սպասում են Ադրբեջանական կողմի տարբեր պարզաբանումներին։ Փաստաբանները վստահեցնում են, որ մեր դիրքերը շատ ամուր են, առնվազն այն մասով, որ Կարեն Ղազարյանը դիվերսանտ կամ տերորիստ չէ։ Կարենը ունի առողջական լուրջ խնդիրներ և այդ բոլորի ապացույցները ներկայացված են ՄԻԵԴ։ Իմ կարծիքով, եթե այս բոլոր օղակները աշխատեն և անեն այն, ինչ իրենք պարտավոր են անել իրենց բնույթից ելնելով, ապա հնարավոր չէ ինչ-որ պահի հանգուցալուծման չգանք այս գործում»։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե արդյոք կան պարտադրանքի նման միջոցներ, որ փոխանակում տեղի ունենա, տիկին Հակոբյանն ասաց. «Եվրոպական դատարանում մենք վիճարկում ենք մարդու իրավունքների կոնվենցիայի մի քանի կետերի խախտում Կարեն Ղազարյանի գործով։ Դատելով մեր փաստաբանների վստահությունից՝ ավելի հավանական է, որ հայկական կողմը կշահի։ Իսկ դա ենթադրում է կոնկրետ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, որ դա ցանկալի չի լինի նաև ադրբեջանական կողմին։ Սանկցիաներ, որոնք լուրջ գործիք կլինեն մեր ձեռքում Կարեն Ղազարյանի վերադարձն ապահովելու համար»։

Հարցին, թե երկու կողմերի միջև արդյոք կա գերեվարվածների փոխանակման առաջարկություն ադրբեջանական կողմից, տիկին Հակոբյանն ասաց, որ իրեն նման փաստ հայտնի չէ։ «Ենթադրելի է, որ տրամադրություններ են շոշափում ադրբեջանական կողմը։ Որքանով ես տեղյակ եմ, ռազմական հանցագործներին քաղաքացիական անձանց հետ փոխանակելու միջազգային փորձ չկա։ Տվյալ դեպքում նման մտահաղացումը կարելի է ցինիկ համարել. այն մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում դատապարտված են 16 ամյա երեխայի սպանության համար։ Առհասարակ նրանց փոխանակման հարց բարձրացնելը շատ տարօրինակ է։ Առավել ևս, երբ մենք ունենք շատ տխուր պատմություն կապված նման հանցագործին հերոսի կոչում տալու հետ», (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացնելը),- պատասխանեց տիկին Հակոբյանը։

Հիշեցնում ենք, որ 2018 թ. հուլիսի 15-ից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը գերևարված է և գտնվում է Ադրբեջանում։

Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ Հայաստան