Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում, վարորդը հոսպիտալացվել է
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 29-ամյա Արամ Պետրոսյանը իր վարած Nissan Teana մակնիշի 88 PM 881 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտի մեջ:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: