Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


Վարուժան Բաբաջանյան. «Քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության դաշտ տեղափոխելը բոլորիս ջանքը պետք է լինի»

Հարցազրույց

«Առաջադրվելով ռեյտինգային ընտրակարգով՝ իմ խնդիրը բացառապես իմ քաղաքական ուժին և գործող կառավարությանն օգնելն է տնտեսական բարեփոխումների հարցում»: Երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Փաստ» օրաթերթի արդեն պաշտոնաթող գլխավոր խմբագիր, մի շարք լրատվական կայքերի սեփականատեր, քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանը, որն արդեն հայտարարել է ԲՀԿ տարածքային ընտրակարգով Տավուշի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: 

Ռեյտինգայինն այն միջոցն է, որը կոտրելու է կուրորեն ընտրություն կատարելու մարմաջը

Վ. Բաբաջանյանը շեշտեց, որ իր հիմնական դերակատարությունը նաև սահմանամերձ շրջանների առանձնահատուկ խնդիրների շուրջ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է լինելու: 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վ. Բաբաջանյանն անդրադարձավ օրակարգային մի շարք խնդիրների: Պատասխանելով գործող Ընտրական օրենսգրքով ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հարցին և հնարավոր խոչընդոտներին՝ նա ընդգծեց. «Ինքս որևէ խնդիր չեմ տեսնում, որ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային ընտրակարգով: Ինչպես Նոյեմբերյանում, Տավուշի մարզում, այնպես էլ մյուս տարածաշրջաններում յուրաքանչյուրն ունի իր հեղինակությունը: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ հեղինակությունը լինի քրեաօլիգարխիկ դեմք, խոշոր գործարար... Հիմա նոր երիտասարդ գործիչները թող գնան ու իրենց թաղամասերում իրենց հեղինակությունը չափեն, տեսնենք՝ բացի այն գործոնից, որ ներկայացնում են իշխող կուսակցությանը, անձամբ իրենք որքանո՞վ են վայելում հեղինակություն, ինչպե՞ս են վաստակելու ժողովրդի քվեն»:

Նա շեշտեց՝ երկու անգամ մասնակցել է ընտրություններին, երկու անգամն էլ բազմահազար ձայներ ստացել, բայց մի դեպքում ժամանակին բնորոշ պատճառներով, մյուս դեպքում՝ «չարաբաստիկ»՝ Դոնթի բանաձևի պատճառով չի անցել խորհրդարան. «Այս անգամ նորից եմ մասնակցելու, որովհետև մարզերի գործիչներս հասարակությանը պարտք ունենք վերադարձնելու. տարիներ շարունակ մարդկանցից ձայն ենք ստացել, բայց այդ ձայները որևէ կոնկրետ արդյունքով չենք մոնետիզացրել այդ տարածաշրջանների համար: Այո, այս ընտրակարգը թերի է, որովհետև այն չի կարող հարյուր տոկոսանոց մաքուր քաղաքական ընտրություն ապահովել, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ ռեյտինգային ընտրակարգը մնաց, որովհետև այս համատարած էյֆորիայի, համատարած «աչքկապոցու» պայմաններում ռեյտինգայինն այն միջոցն է, որը մի քիչ կոտրելու է կուրորեն ընտրության գնալու մարմաջը. բոլորիս հասկանալի է, որ այս պահին երկրում գոյություն ունի լուրջ հեղինակություն ունեցող Նիկոլ Փաշինյան, որը այդպես էլ չկարողացավ ձևավորել նորմալ թիմ: Այդ թիմի ներկայացուցիչները պետք է տեղերում, իրենց թաղամասերում իրենց դեմքը ցույց տան, ընտրողի հետ խոսեն: Եվ մարդիկ, ովքեր սկսել են շատ ավելի կուրորեն հավատալ, նաև այդ կադրերի առումով «ո՞ւմ ես բերել մեզ մոտ» հարցադրումը կանեն Ն. Փաշինյանին: Դրա համար էլ ուրախ եմ, որ ռեյտինգային ընտրակարգով է անցկացվելու: Դա կտանի նաև կառավարության առողջացմանը, նաև Ն. Փաշինյանի ուժեղացմանը. ես շատ եմ ուզում, որ նա լինի ուժեղ վարչապետ»:

Բանախոսը չի կարծում, թե ականատես կլինենք այն տրամաբանությանը, որը կար Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նա շեշտեց, որ սպասվելիք ընտրություններում թեկնածուներն արդեն առանձին պետք է ներկայանան, և այստեղ է, որ կոտրվում է վերոնշյալ տրամաբանությունը. «Այս պարագայում, թերևս, սա լավագույն լուծումն է, ըստ որի մենք կկարողանանք ընտրությունները դարձնել ոչ թե մեկ քաղաքական ուժի մենիշխանության դակում, այլ որոշակի հակադիր բևեռներ ձևավորել, ինչն առաջին հերթին հենց Ն. Փաշինյանին է պետք»:

Ժպիտը մի օր սառելու է

Անդրադառնալով կառավարության գործունեությանն ու նշանակումներին՝ նա շեշտեց. «Պատկերացրեք՝ երեխան հորից մեքենան գողանում է, տանում, գցում է ձորը, որովհետև չգիտի՝ ոնց են վարում: Բացառությամբ մի քանի նորմալ նշանակումների, կադրային նշանակումների այս ֆոնին ինձ մոտ այդպիսի տխուր տպավորություն է: Այնպիսի տպավորություն է, որ մեր պետությունը մի մեքենա է, որը գողացել են և տանում են դեպի անդունդ: Շատ լավ է, երբ լրագրողը, գլխավոր խմբագիրը եկել է իշխանության: Մարդ, որը զրոյից գիտի երկրի խնդիրները: Բայց հեղափոխությունը դեպի տնտեսություն տանելու փոխարեն անիմաստ նշանակումներով, հակասական հայտարարություններով ու հապշտապ ընտրություններով մենք ո՞ւր ենք տանում այն: Ամեն օր իշխանությունն ամրապնդելուն ուղղված քայլերին զուգահեռ որևէ քայլ չի արվում տնտեսությունն ամրապնդելու համար: Այո, մենք ուրախ ենք, որ երկրում իրավիճակ է փոխվել, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, բայց այդ ժպիտը մի օր սառելու է, երբ երեխայի հացի փողի խնդրի առաջ կանգնենք: Մեր բոլորիս ջանքը պետք է լինի այս քաղաքական հեղափոխությունը տեղափոխել տնտեսական հեղափոխության դաշտ»:

Հակադիր կարծիք ունեցողները հիմա ավելի շատ են օգնում...

Զուգահեռ՝ նա իր մտահոգությունը հայտնեց, որ այդ առումով ջանքեր ներդնող և որոշակի քննդատական խոսքեր հնչեցնող անձինք, այսպես կոչված, ֆեյքերի մի ամբողջ բանակի հարձակմանն են ենթարկվում:

«Իմ առաջադրման պատճառների կարևորագույն առանցքը անցումն է տնտեսական հեղափոխությանը: Հասկացանք՝ Ն. Փաշինյանը մաքրեց քաղաքական դաշտը, շատ լավ, շնորհակալություն, բայց մենք արդեն պետք է սկսենք տնտեսության մասին մտածել: Յուրաքանչյուր փոքր ռեֆորմը հսկայական արդյունքների է բերում, բայց այս վեց ամիսների ընթացքում որևէ քայլ տնտեսական որևէ ռեֆորմի ուղղությամբ չի եղել»,–ասաց Վ. Բաբաջանյանը՝ նշելով, որ ճիշտ չէ ամեն ինչ գցել այն արդարացման վրա, թե «քաղաքական իշխանությունը դեռ ամբողջությամբ մերը չէ»:

Նա ընդգծեց. «Հակադիր կարծիք ունեցողները հիմա վարչապետին ավելի շատ են օգնում, քան մանկական տարիքից հազիվ դուրս եկած և բարձր պաշտոններ զբաղեցրած լուրջ դեմքով «ֆռֆռացող» տղերքը: Ինքը դա պետք է հասկանա: Մենք հազար տարի ճանաչում ենք իրար, շատ լավ հարաբերություններ ունենք, ես ուզում եմ, որ Ն. Փաշինյանը լինի շատ հաջողված վարչապետ, մենք ունենանք շատ հաջողված պետություն: Բոլորին էր պարզ, որ ինչ–որ մեկը պետք է դառնար ժողովրդի գործիքը, և երկրում պետք է իշխանափոխություն տեղի ունենար: Հիմա եղավ այդ հեղափոխությունը, բայց չի նշանակում, որ ինքդ պետք է անձնապես կրես դրա ամբողջ իրավունքներն ու ամբողջ պատասխանատվությունը: Երբ վաղն արդեն այս ամենը ձնագնդի էֆեկտով հետ կշրջվի, հնարավոր չի լինի այդ ձնագունդը կանգնեցնել»:

Չի կարելի ըստ ճաշակի երկիր կառավարել

Ինչ վերաբերում է հարցին, թե ուժերը միավորվելու փոխարեն, այնուամենայնիվ, առանձին են գնում ընտրությունների, և դիտարկմանը, թե արդյունքում ինչի՞ առաջ ենք կանգնելու, նա պատասխանեց.

«Կանգնելու ենք քաղաքական մենիշխանության առջև, որը հետագայում շարունակելու է միայնակ կրել նաև այն ձախողումների պատասխանատվությունը, որոնք, ցավոք, լինելու են և, ցավոք, լինում են: Որովհետև գալ և միանգամից բոլորին՝ տնտեսվարողներին, քաղաքական գործիչներին պատերազմ հայտարարել ուղղակի ճիշտ չէ»:

Բանախոսը շեշտեց՝ չի կարելի ըստ ճաշակի երկիր կառավարել. «Ինչ–որ կենտրոնի տնօրենի մասով, ով ազդեցիկ քաղաքական գործչի խնամի է, ստուգումներ եք սկսել և հայտնաբերել առերևույթ չարաշահումներ: Եղբա՛յր, երաշխավորում եմ, որ ամբողջ երկրի բոլոր բժշկական հաստատություններում նույն վիճակն է: Կամ պետք է հայտնի սինգապուրյան գիծը քաշվի, որից հետո բոլոր գործարարները սկսում են մաքուր աշխատել, կամ, խնդրեմ, բոլորին դատեք, որ տպավորություն չստեղծվի, թե անձնական կամ քաղաքական վրեժխնդրությամբ ԱԱԾ– ին կամ ՊԵԿ–ին հորդորում եք գնալ այս կամ այն անձի հետևից: Ըստ ճաշակի չի կարելի հետապնդումներ անել: Թե՛ վերահսկողական ծառայության, թե՛ մեկ այլ մարմնի ցանկացած հայտարարության տակ անպայման նախկին քաղաքական գործիչ կա:

Բայց պիտի զգույշ լինենք, մենք չենք կարող մեր երկրի պորտալարը կտրել: Ի վերջո, ունեցել ենք մի համակարգ, ուր բոլորն այդ արատավոր սկզբունքներով են աշխատել: Արդյո՞ք ճիշտ ճանապարհով ենք գնում, երբ ըստ ճաշակի ենք սկսում ստուգումներ անցկացնել, կամ ըստ ճաշակի պառկեցնում ասֆալտին և այլն»:

Կոնֆորմիստների մասին

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԱԺ ընտրություններին ընդառաջ բացառում է ընտրակաշառքը, Վ. Բաբաջանյանը պատասխանեց. «Բացառվում է, որովհետև բոլոր քաղաքական ուժերը աչալուրջ պետք է հետևեն, որ ընտրակաշառք չլինի: Ինքս բացառում եմ, որ որևէ քաղաքական ուժ այդպիսի քաղաքական ինքնասպանության գնա: Կարող են լոկալ մեկ–երկու դեպքեր լինել, և ինչ–որ ռեյտինգային թեկնածու իր թաղամասում նման փորձ անի, բայց այդքան վերահսկող աչքերի ու այն պայմաններում, երբ հարևանի լավը չուզելով՝ օրական ԱԱԾ–ին հարյուրավոր նամակներ են գրում, ո՞վ է գժվել ընտրակաշառք բաժանի»:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե ՀՀԿ–ի «տասովշիկները» հիմա էլ ՔՊ–ի համար են աշխատում, բանախոսն արձագանքեց.

«Անկեղծ ասած, այստեղ Ն. Փաշինյանի մեղքը չեմ տեսնում. միգուցե ճիշտ ֆիլտրեր չի դրել, որպեսզի իրեն նման մարդիկ մոտ չգան, բայց ամբողջ աշխարհում այդպես է, երբ իշխանություն է փոխվում, որոշակի կոմֆորմիստ հատված փորձում է տեղավորվել այդ իշխանության գրպանում: Դա ողբերգություն չէ, ողբերգությունն այն կլինի, եթե իշխանությունը խրախուսի և դրանց համար ջերմոցային պայմաններ ստեղծի»:

Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին