Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով

Օրերս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի: «Չի լինելու, որովհետև այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի ն ա և ռիսկերը հաշվի առնելով ու անվտանգությունից ելնելով»,– ասել էր Օսիպյանը՝ նշելով, որ իրենք բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը: 

Քանի որ որևէ այլ պաշտոնական դիրքորոշում ԼԳԲՏ ֆորումի չանցկացման հետ կապված Հայաստանի իշխանություններից չի հնչել, կարելի է Օսիպյանի հայտարարությունն ընդունել որպես իշխանության պաշտոնական դիրքորոշում: Ավելին՝ անկախ նրանից, որ Օսիպյանը ֆորումի չանցկացումը հիմնավորում է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով, ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև քաղաքական կողմ: Եվ այն հանգամանքը, որ հենց Օսիպյանը, ավելի շուտ միայն Օսիպյանն է խոսում ֆորումի չանցկացման մասին, ի ցույց է դնում խնդրի քաղաքական կողմը:

Արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ ԼԳԲՏ անձանց թեման՝ լինելով հասարակական լայն շրջանակներում բավական սուր ընկալվող, դարձել է և, ըստ էության, նախկինում էլ դառնում էր բացառապես պահի քարոզչական նպատակներով օգտագործվող գործիք: Որպեսզի խնդիրը չմնա միայն քարոզչական մակարդակում, անհրաժեշտ է այն տեղափոխել քաղաքական հարթություն, որտեղ քաղաքական ուժերը հստակ դիրքորոշումներ կձևակերպեն թեմայի շուրջ: Քաղաքական դիրքորոշում խնդրի շուրջ չի եղել ոչ նախկինում, ոչ հիմա: Նախկինում իշխանությունները առաջնորդվում էին Արևմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու նախապաշարմամբ և բավական կազմակերպված ստորագրում կամ օրենքի ուժ տալիս այս կամ այն սուր ընկալվող նախաձեռնություններին: Հիմա էլ իշխանությունները նախապաշարված են արդեն հասարակական կարծիքից ու ագրեսիվ արձագանքից՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի քաղաքական հենարանը ժողովրդական լայն զանգվածներն են: 

Պատահական չէ, որ ԼԳԲՏ ֆորումի չեղարկումից առաջինը վրդովվեցին այն մարդիկ, ովքեր, այսպես ասած, Հայաստանում դիրքավորված են որպես արևմտյան արժեքների կրողներ, և ովքեր, ի դեպ, ակտիվորեն ներգրավված են եղել ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած գործընթացներին: Այդ վրդովմունքն ինչ–որ տեղ ազնիվ է, քանի որ հենց նմանատիպ մարդիկ են հեղափոխության սկզբում եղել գործընթացին ներգրավված կազմակերպչական ուժը: Եվ հիմա իշխանությունն ի դեմս Փաշինյանի պետք է ընտրի՝ շարժվել հասարակական լայն շերտերի ագրեսիվ արձագանքը հաշվի առնելով, թե հեղափոխությանն աջակցած այս կամ այն կազմակերպված խմբերի արժեքային համակարգով: 

Սակայն, որպեսզի այս հարցը չդառնա քաղաքական սակարկման առարկա, որպեսզի ամեն անգամ խնդիրը չորոշվի հասարակական արձագանքի պոտենցիալը չափելով, պետք է մեկընդմիշտ ձևակերպել հստակ քաղաքական մոտեցում: Նախկին իշխանությունները ևս չէին ձևակերպում այդ մոտեցումը և հիմա նոր են գլխի ընկել, որ քաղաքականությունը գաղափարախոսություն է ենթադրում ու փորձում են դիրքավորվել կոնսերվատիվ–ազգային գաղափարախոսության շրջանակներում: Իշխանության համար ևս հասունանալու  է խնդիրներին հստակ դիրքորոշումով արձագանքելու պահը, պարզապես հարց է՝ այն կհասունանա հիմա՝ նոր քաղաքական ուժի ձևավորման ընթացքում, թե՞ հետո, երբ, ինչպես ՀՀԿ–ն, ՔՊ–ն չի լինի իշխանություն ու այդժամ ստիպված կլինի մտածել գաղափարախոսության մասին: Առայժմ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ոստիկանապետի շուրթերով ու անվտանգության ռիսկերի մասին հիմնավորումներով թեման առժամանակ սառեցնել: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա Կոստանյան