Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


«ՀՀԿ–ից ՔՊԿ գնացածներն ամեն ինչ կանեն, որ այսօրվա իշխանությունները նույն՝ ՀՀԿ–ի վիճակում հայտնվեն»

Հասարակություն

Այս պահի դրությամբ ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանին ՀՀԿ–ից որևէ առաջարկ չի արվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Բայց, եթե նման առաջարկ լինի, ապա նա ոչ թե միանգամից կմերժի, այլ կմտածի՝ ընդունել այն, թե չընդունել: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի ներկա վարկանիշին, ապա, նրա կարծիքով, համաներումը միայն բանտարկյալներին չպետք է վերաբերի: Համազգային համաներման արժանանալու համար Հանրապետականն այսօր պետք  է ապացուցի, որ ինքն արժանի է դրան: 

«Դա և՛ դժվար է, և՛ դժվար չէ: Եթե կուսակցությունը մաքրվի, ու մնան այն հանրապետականները, որոնք գաղափարակիրներ են, դրանից բացի, կուսակցությունն իր ներսում կարողանա կառավարման նոր համակարգ ձևավորել, ապա կարող է համաներման արժանանալ: Բայց եթե կուսակցությունում չկա ներքին դեմոկրատիա, ապա այդ կուսակցությունն ապագա ունենալ չի կարող: Բավականին ժամանակ է՝ ես ակտիվ քաղաքականությունից դուրս եմ եկել, չնայած շարունակում եմ ՀՀԿ խորհրդի անդամ լինել: Ուժերիս ներածի չափով օգտակար եմ լինում մեր կուսակցությանը: Եվ, ի տարբերություն շատ շատերի, կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտում Հանրապետականն ամենակայացած կուսակցությունն է և բոլոր հնարավորություններն ունի առաջիկա ԱԺ–ում ներկայացված լինելու համար»,– ասաց Հ. Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ, բոլորը խոսում են ՀՀԿ–ի բացթողումների մասին, որոնք շատ– շատ են, սակայն չկա մեկը, ով կուսակցության ղեկավարման տարիների ձեռքբերումները ներկայացնի: Օրինակ, ամուր պետականությունը, որն այսօր փոխանցվել է մեկ այլ կուսակցությանը, ըստ Հարությունյանի, ձեռքբերում է, բայց որևէ մեկն այդ մասին չի խոսում: 

«Ես կարող եմ բոլորից ավելի շատ թերություններ ասել, բայց այսօր ոչ թե դրանք պետք է թմբկահարել, այլ ասել նաև, որ բազմաթիվ թերությունների հետ միասին ունեցել ենք նաև ձեռքբերումներ: Ես առանձին անհատների, թալանչիների, կաշառակերների, օրինազանցների մասին չեմ խոսում, այլ խոսում եմ կուսակցության ղեկավարման տարիների մասին: Կուսակցության 150 հազար անդամները մեղավոր ե՞ն, որ մի նախարար, մի հրամանատար, մի դատախազ կամ դատավոր կաշառք վերցնելով է զբաղվել»,– ասաց Հ. Հարությունյանը:

Հրաժարվելով որևէ անուն նշել՝ նա ասաց, որ ովքեր ժամանակին արատավորել են Լևոն Տեր–Պետրոսյանի անունը, հետագայում ՀՀԿ–ի անունն ու համբավն են արատավորել: Հիմա էլ գնացել և հերթ են կանգնել այսօրվա իշխանական կուսակցության մեջ մտնելու համար: «Նրանք դավաճանի հոգեբանություն ունեցող մարդիկ են, և հենց նրանց պատճառով է կուսակցությունը սխալներ գործել: Նրանց ես շատ լավ եմ ճանաչում ու դեռևս 10, 20 տարի առաջ եմ ասել, որ նրանց բերում են Հանրապետական կուսակցություն, որ ի՞նչ անեն: Նրանք Կոմունիստական կուսակցությանը դավաճանել են, ՀՀՇ–ին դավաճանել են, այսօր էլ շատ հանգիստ գնացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Մեկը տղային է առաջ քաշում, մյուսը՝ մորաքրոջ տղային: Բոլորը հերթ են կանգնել, որ մի տեղ տեղավորվեն, իսկ Հանրապետականում այսօր մնացել են մարդիկ, ովքեր գաղափարակիրներ են: Եվ դա շատ լավ է նաև կուսակցության համար: Խոշոր դաս էր, որ այսուհետ նման պատեհապաշտ մարդկանց չբերեն լցնեն ՀՀԿ և հետո խայտառակ իրավիճակի առջև կանգնեն: Նման մարդիկ բոլոր ժամանակներում, զարմանալի կերպով բոլոր ժամանակներում հաջողություն են ունենում: Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ–ն նորից իշխանության գա, նրանցից շատերը նորից հետ կգան ու կսկսեն ապացուցել, որ իրենք ամենաարմատական հանրապետականն են և այդ ճանապարհով նորից իրենց տեղը կգտնեն»,– ասաց Հ. Հարությունյանը: 

ՀՀԿ–ականը, լավ իմանալով ճամբարափոխների հոգեբանությունը, Փաշինյանին խորհուրդ տվեց, որ եթե ուզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քանդուքարափ լինի, ապա այդ մարդկանց պետք է ընդունեն իրենց կուսակցության շարքերը: «Նման մարդիկ երբեք չեն կարող հայրենասեր լինել, և նման քաղաքական դավաճանները որքան շատ ընդունվեն նրանց շարքերը, այնքան Հանրապետական կուսակցության համար լավ կլինի: Եթե նրանք չլինեին, Հանրապետականն այսօր այս վիճակում չէր լինի, իսկ այն մարդիկ, ովքեր ՀՀԿ–ից գնացել են ՔՊԿ, ամեն ինչ կանեն, որ նույն վիճակում այսօրվա իշխանությունները հայտնվեն: Մենք հիմա ընդդիմություն ենք, և բնական է, որ ընդդիմությունը միշտ էլ ուզում է, որ մրցակցային պայքարում իշխանությունը սխալներ թույլ տա: Եվ եթե այդ կաշառակերները, սրիկաները, գանձագողերը չլինեին, ովքեր կուսակցության անունից էին գործում, մեր կուսակցությունն այս օրին չէր հասնի: Նիկոլը նրանց նման շատ շատերին պետք է բռնի: Ես միշտ էլ քննադատել եմ կուսակցության ղեկավարությանը, որ նման մարդկանց հնարավորություն են տվել մտնել ՀՀԿ: Ինձանից սկսած՝ բոլորս ենք մեղավոր, քանի որ կարող էի ավելի արմատական քայլեր անել թույլ չտալու, որ նրանք անդամակցեին ՀՀԿ–ին»,– ասաց Հ. Հարությունյանը: 

Նախկին պատգամավորն արմատական քայլեր թեև չի կատարել դավաճանների մուտքը ՀՀԿ կանխելու համար, բայց իր քննադատական կեցվածքի պատճառով քիչ հալածանքների չի ենթարկվել «հարազատ» կուսակիցների կողմից: Եվ դա է պատճառը, որ զրկվել է պատգամավորական մանդատից: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրեն պատժել են քննադատելու համար, ու իր փոխարեն կաշառակերներին են դարձրել պատգամավոր, ովքեր այս օրերին անգամ ի վիճակի չեն պաշտպանել Հանրապետական կուսակցությանը: 

«Եթե ես Ազգային ժողովում լինեի, ինձ էդպես կդրսևորեի՞: Բացի մի քանիսից, մնացածի վարքագիծը նայեք: Մտել են անկյուններ ու սպասում են, տեսնեն՝ հնարավորություն կա՞ թռնեն նոր իշխանությունների ցուցակ ու այդպես գան խորհրդարան: Ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններին ներկա չեմ գտնվել, ու այս ԱԺ–ի մաս չեմ կազմել: Բայց հիմա եթե Հանրապետականը ԱԺ–ում ներկայացված չլինի, ապա դա կնշանակի, որ հայ ժողովուրդը թքած ունի այն գաղափարների վրա, որ մեր ազգի փարոսն են: ՀՀԿ–ն միշտ իր ազգային պահպանողական գաղափարախոսությամբ առաջին տեղում է լինելու՝ անկախ նրանից, թե խորհրդարանում քանի պատգամավորով ներկայացված կլինի: Եվ դա այդպես էլ կմնա»,– ասաց Հ.Հարությունյանը: 

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա Կոստանյան