Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»


Փաշինյանն ու Հայաստանը՝ գենսեկների ակումբում

Հասարակություն

Աստանայում նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը հայաստանյան քաղաքական շրջանակների հետաքրքրության թիրախում էր: Ի թիվս այլ հարցերի նիստը պետք է որոշեր, թե Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելուց հետո, ով է փոխարինելու նրան: Հետաքրքրության հիմնական առարկան այն էր, թե արդյոք Հայաստանը կկարողանա պահել քարտուղարի պաշտոնում իր մանդատը, թե ոչ: Սակայն նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվեց մինչև տարեվերջ: Հետաքրքրական է, որ հետաձգվեցին նաև օրակարգում առկա այլ հարցեր, մասնավորապես միասնական ՀՕՊ և ՀՀՊ ձևավորելու հարցերը:

Այս փաստը հատկապես կարևոր է Հայաստանից հնչող հակասական, հաճախ պրիմիտիվ գնահատականների կոնտեքստում: Խոսքը մասնավորապես այն ապոկալիպտիկ տրամադրությունների մասին է, որոնք հաղորդվում են Փաշինյանի քաղաքական մրցակիցների կողմից՝ կապված Խաչատուրովի հետկանչի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու հետ: Այն, որ հայկական կողմը դիվանագիտական անփութություն ու անփորձություն է դրսևորել այս հարցով, աներկբա է: Սակայն աներկբա է նաև մեկ այլ բան, որ որևէ միանշանակ ապոկալիպտիկ իրավիճակ չկա: Ավելին, ՀԱՊԿ–ում ամեն ինչ չէ, որ այդքան պարզ, միաշերտ ու միանշանակ է:

Գուցե Հայաստանին հաջողվի կամ չհաջողվի պահել գլխավոր քարտուղարի պաշտոնը: Բայց նախօրեի նիստը՝ հետաձգված այլ հարցերի առկայությամբ հանդերձ, ցույց տվեց, որ մեծ հաշվով գործ ունենք բավական հակասական, բուտաֆորիկ կառույցի հետ: Առաջին հայացքից է միայն ՀԱՊԿ–ը հանդես գալիս նախկին Խորհրդային Միության տարածքում ՆԱՏՕ–ի հակակշիռ: Իրականում, սակայն, ՀԱՊԿ–ը թե՛ իր ներքին խնդիրներով, թե՛ անվտանգության հարցերում առայժմ դեռ ոչ շոշափելի ազդեցությամբ գտնվում է սաղմնավորման փուլում, եթե, իհարկե, սաղմնավորումն ինչ–որ մի օր կայանա:

Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի շահերը միշտ չէ, որ համընկնում են: Ավելին՝ այս երեք հիմնական անդամ պետությունների շահերի բախման կիզակետում Հայաստանը հաճախ հայտնվում է գործիքի դերում: Եվ հենց այս կոնտեքստում է, որ Ռուսաստանը նաև պահում է Հայաստանի հանդեպ հովանավորյալի իր կարգավիճակը, ու հենց սա է պատճառը, որ ռուսական կողմը դժգոհում էր Խաչատուրովի հետկանչից: Խնդիրը ոչ այնքան Խաչատուրովի «գեղեցիկ աչքերն» էին, որքան այն, որ հայաստանյան ներկայացուցչի հետկանչից հետո առաջ էր գալու նոր քարտուղարի ընտրության հարց՝ Բելառուսի և Ղազախստանի ենթադրվող ամբիցիաներով: 

Մեր խնդիրը, սակայն, ոչ թե ՀԱՊԿ ներքին խոհանոցը բացահայտելն է, այլ վերոնշյալ հանգամանքների մատնանշմամբ արձանագրելը, որ ամեն ինչ չէ, որ այնքան միանշանակ է, որքան մեկնաբանվում է` ելնելով հայաստանյան ներքաղաքական իրողություններից: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա՝ Հայաստանն, ըստ էության, գերի է դարձել բուտաֆորիկ, ռուսական կայսերապաշտական ամբիցիաների հիմքով ձևավորված կառույցների անդամագրվելով: Այդ կառույցներում միակ օրակարգը անդամ պետությունների միջև ներքին ազդեցության պայքարն ու այդ ամենը որպես Արևմուտքին հակակշիռ հանդիսացող անվտանգության համակարգ ներկայացնելն է: Հայաստանի «գերությունն», իհարկե, հասկանալի պատճառներ ունի: Սակայն այդ պատճառները միշտ մնում են ստվերում, ու ամեն հաջորդ ընդդիմություն քննադատում է պահի իշխանությանը «գերությունից» եկող տխրահռչակ որոշումների համար: Այնինչ խնդիրն առավել խորքային է, և ընդդիմությունն այս դեպքում պետք է փորձի ոչ թե թիրախավորել հետևանքները, այլ պատճառները: Այլապես տպավորություն է ստեղծվում, թե մենք անվերջ նույն փակ ցիկլի մեջ ենք: ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ– ին Հայաստանի անդամակցությունը այդ փակ ցիկլի վառ վկայությունն է, երբ նախկին իշխանություն–ներկայիս ընդդիմությունը նախկին ընդդիմություն–ներկայիս իշխանությանը քննադատում է նույն թիրախներով ու հռետորաբանությամբ:

Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում