Օձունում 330 հակ անասնակեր է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 11-ին, ժամը 01:28-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 24-րդ փողոցի Գ. Շ.-ին պատկանող տան բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:00-ին, մարվել՝ 05:05-ին: Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է մոտ 330 հակ կուտակած անասնակեր: