Պերուում անդունդն Է ընկել ֆուտբոլի պատանեկան հավաքականին փոխադրող ավտոբուսը
Սպորտերուի հյուսիսում անդունդն Է ընկել ֆուտբոլի պատանեկան հավաքականին փոխադրող ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհվել են յոթ դեռահասներ, եւս 11 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, Canal N հեռուստաալիքին հայտնել Է երկրի առողջապահության նախարար Սիլվիա Պեսահը:
Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 11-ին Ամասոնաս տարածաշրջանի Չաչապոյաս քաղաքի մերձակայքում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսը կորցրել Է կառավարումն ու ընկել անդունդը: «Զոհվել Է յոթ դեռահաս: Հարազատները ճանաչել են մարմինները»,-հայտնել Է նախարարը: 11 տուժածներից տասը 13-14 տարեկան են, եւս մեկը՝ կին»,-հավելել Է Պեսահը: Բոլոր տուժածները հոսպիտալացված են, երկու դեռահասների արդեն դուրս են գրել բուժհիմնարկներից: Պերուի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն Է հայտնել տեղի ունեցած կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: