Մատան որոշել է տեղափոխվել «Արսենալ»
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան այս մրցաշրջանի վերջում, հավանաբար, կհեռանա անգլիական ակումբից:
TalkSport-ի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստն արդեն ընտրել է այն ակումբը, որտեղ շարունակելու է կարիերան: Խոսքը Լոնդոնի «Արսենալի» մասին է: 2019-ի ամռանը Մատան ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ եւ լոնդոնյան ակումբին կմիանա անվճար:
Իսպանացի կիսապաշտպանը 2014-ից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 9 խաղի, դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Մատան «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ աշխատել է իսպանական «Վալենսիայում»: