Վթար «Նաիրիտի» հարևանությամբ. 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:40-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Opel մակնշի 35 MF 327 համարանիշի, Mercedes մակնիշի 35 MF 726 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Սկզբնաղբյուրը հայտնում է նաև, որ 2 մեքենաների բախման հետևանքով վնասվել է նաև նշված հատվածով վթարի պահին երթևեկող Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Կարեն Ավագյանի Opel մակնիշի 35 ՍN 285 համարանիշի ավտոմեքենան: