Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով»

Հարցազրույց

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ ևս ընդունել են ԱԺ ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկները: Որոշ ներկայացուցիչներ նաև մերժել են այդ առաջարկները՝ հավատարիմ մնալով անկախ և չեզոք լինելու գաղափարին: Մեծ հաշվով՝ հարցը ոչ թե նրանց առաջադրվել կամ չառաջադրվելն է, այլ փոքր-ինչ այլ է: Ի դեպ՝ դեռ ամիսներ առաջ կային մտահոգություններ, թե այս փուլում, առհասարակ, քաղհասարակության դաշտը որոշ առումով կարող է դատարկ մնալու վտանգի առաջ կանգնել:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը չի կիսում այդ մտահոգությունները:

«Իրականում բնական երևույթ է, երբ մարդը քաղաքացիական հասարակության մեջ կարող է ունենալ իր դերակատարությունը և գնալ դեպի քաղաքական դաշտ: Դա ամբողջովին տեղավորվում է իր ցանկության և իր քաղաքական ազատությունների շրջանակում, մանավանդ՝ հետհեղափոխական ժամանակահատվածում, երբ կուսակցությունների կապիտալը հավասարվեց գրեթե զրոյի, և նոր գործիչների կարիք է զգացվում: Եվ քաղաքացիական հասարակությունը հանդիսացավ այն դարբնոցը, որը քաղաքականությանը տվեց նոր տեսակի գործիչներ: Ես ամենևին մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով, որովհետև այն հիմնական առանցքի՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և այդ բոլոր սկզբունքների պաշտպանության տեսանկյունից մենք ունենք կայուն, ինստիտուցիոնալ համակարգ»,–Orer.am-ի հետ զրույցում ասաց Զառա Հովհաննիսյանը:

Նա շեշտեց՝ քաղհասարակությունը հասարակության այն մասն է, որը կայացել է ինստիտուցիոնալ տեսանկյունից:

«Ես ամենևին խնդիր չեմ տեսնում և շատ լավ է, որ չկա այդ խնդիրը, որովհետև հենց ամբողջական դաշտը դիտարկելու տեսանկունից պետք է հասկանալ, թե որքանո՞վ են կայացած ինստիտուցիոնալ կառույցները: Եվ հարցը չպետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե մարդը գնում է, ուրեմն, այդ համակարգում նորից ու նորից աշխատելու հնարավորություններ չկան: Քաղաքացիական հասարակությունն այսօր բավականին կայացած է և մարդկանց տեղափոխվելը կուսակցություններ, քաղաքական ասպարեզ, ամենևին չի վնասելու սկզբունքներին և իրավունքների պաշտպանությանը»,–նկատեց մեր զրուցակիցը:

Զառա Հովհաննիսյանն ընդգծեց, որ անկախ նաև քաղաքական ղեկավարության փոփոխությունից՝ քաղհասարակության աշխատանքը մշտական գործընթաց է ենթադրում. «Անկախ այդ ամենից՝ արժեքների պաշտպանությունը մշտական պայքարի ոլորտ է: Եթե տեղի է ունենում քաղաքական փոփոխություն, ապա ամենևին տեղի չի ունենում որևէ փոփոխություն քաղաքացիական հասարակության շրջանում: Մենք շարունակում ենք խնդիրների ամենօրյա մշտադիտարկման գործընթացը: Միգուցե մի իշխանությունն ավելի զգայուն լինի այդ խնդիրների նկատմամբ, մեկ այլ իշխանություն՝ պակաս զգայուն, բայց խնդիրները կան, և դրանց շրջանակներում պաշտպանության շարունակականությունը մենք չենք դիտարկում այդ փոփոխություններում: Իսկ խնդիրներն անփոփոխ են. մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների, խոցելի խմբերի պաշտպանություն: Մեծ հաշվով՝ ցանկացած հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես մնում է կարևորագույն հարցերից մեկը»:

Իրավապաշտպանը չի կարծում, թե երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո հ/կ–ները ևս ադապտացվելու, ինչպես նաև գործունեության նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն ունեն: 

«Եթե մարդիկ պաշտպանում են արժեքը, մարդու իրավունքը, ապա ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, որ ժամանակ պետք լ ինի վերապրոֆիլավորվելու, վերագիտակցելու և այլնի համար: Կուսակցություններն են, որ պետք է վերաարժեվորեն, վերագիտակցեն: Մենք միշտ զբաղվել ենք նույն գործով և շարունակելու ենք զբաղվել: Թող մտածեն կուսակցությունները՝ ինչպես են դրսևորվում, վարվում այս կամ այն կուսակցության՝ իշխանություն լինելու պարագայում: Մեր առաքելությունը արժեքների պաշտպանությունն է, և մենք մշտապես մեր դիրքերում ենք գտնվել: Ես չեմ տեսնում մի այնպիսի փոփոխություն, ըստ որի՝ քաղհասարակությունը պետք է վերաիմաստավորի իր գործունեությունը, մոտեցումները, ներքին կանոնակարգերը, մեխանիզմները: Քաղհասարակությունը ուժեղ է նրանով, որ միշտ առաջնորդվում է արժեքներով և այդ արժեքների պրիզմայով»,–ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ հենց դա է այն տարբերությունը, ըստ որի՝ քաղհասարակությունը միշտ կայուն է: 

Արցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ Հայաստան