Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի»

Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի ստորագրման շուրջ են աշխատում: Ըստ մի շարք հայտարարությունների, փաթեթն արդեն պատրաստ է, որում առկա է նաև կարևոր ձևակերպում, ըստ որի՝ «Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այս գաղափարը շրջանառվում էր դեռ 2016թ. ապրիլ յան պատերազմից:

«Կարծում եմ, որ անցած երկուսուկես տարին միանգամայն բավարար էր այն իրագործելու համար: Ուղղակի հարցը պետք է լուծվի՝ ընտրելով ճիշտ պահ: Դա պետք է լինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսում է ագրեսիվություն դրսևորել, բայց չպետք է լինի այն պահը, երբ հարաբերական անդորր է: Այսինքն՝ այնպես չպետք է լինի, որ այդ քայլն էսկալացիայի պատճառ կամ, ավելի ճիշտ, պատրվակ դառնա: Համապատասխան պահի, այո՛, պետք է ընդունել այդ փաստաթուղթը: Դա պետք է վաղ թե ուշ արվեր: Եվ ուզում եմ շեշտել, որ, ցավոք, այդ երկուսուկես տարվա ընթացքում բազմաթիվ նման հարմար պահեր են բաց թողնվել», Orer -ի հետ զրույցում նկատեց փորձագետը:

Թեև ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին հայտարարություն եղավ, բայց այսօր տեղաշարժեր չկան: Կան կարծիքներ, թե տեղաշարժերի սպասելը հնարավոր է միայն ընտրություններից հետո, երբ ներքաղաքական կայունություն կլինի: Նշված դիտարկմանն ու հարցին, թե ներքաղաքական կայունությունը բավարա՞ր է արդյունք տեսնելու համար, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց.

«Այստեղ, իհարկե, հարցը բազմաշերտ է և բազմակողմ: Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք հետևյալը. մեր կոնֆլիկտը ղարաբաղյան է, և այս բանակցություններում կարող է խոսք լինել Արցախի ճակատագրի մասին: Եվ պետք է հաշվի առնել, որ առանց Արցախի հնարավոր չի լինի որևէ հարց լուծել: Այսինքն՝ Արցախի՝ բանակցային ֆորմատ վերադառնալու հարցի լուծումը ոչ թե մեր՝ ուզել– չուզելու, այլ հարցը լուծել–չլուծելու դաշտում է՝ կապված է այդ հանգամանքի հետ: Բացի այդ, այն, որ արտաքին և ներքին հարցերը փոխկապակցված են, ևս միանշանակ է: Երրորդ. թեև հիմա, այո, նախընտրական շրջան է, և կարծես մեծ ակտիվություն չկա բանակցային գործընթացում, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել նաև հետևյալը. նախ՝ ի տարբերություն մի շարք վերլուծաբանների, որոնք համարում են, թե Հայաստանը հեղափոխությունից հետո իր դիրքերը թուլացրել է, ես պնդում եմ հակառակը: Հայաստանի դիրքերն ուժեղացել են, որովհետև Հայաստանն այսօր ներկայացնում են մարդիկ, որոնց լեգիտիմությունը կախված չէ արցախյան հարցի շուրջ բանակցություններից կամ արցախյան կոնֆլիկտից: Երկրորդ՝ նրանք չունեն այն կախվածությունները, ինչն ուներ նախորդ իշխանությունը: Հետևապես՝ նրանք կարիք չունեն արցախյան հարցը դարձնել առևտրի առարկա՝ իրենց լեգիտիմության բացերը լրացնելու համար»:

Այդուհանդերձ, Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ բոլոր դեպքերում հայկական դիվանագիտությունը համակարգման կարիք ունի: «Այսինքն՝ դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի և հենց այդ դիրքերից պետք է Հայաստանն իրականացնի իր հետագա դիվանագիտությունը: Այդ աշխատանքներն այսօր իրականացվում են, և համոզված եմ, որ արդյունքներ կունենանք: Ի դեպ՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ձևավորել մի մտայնություն, թե արդյունքներ չկան: Բայց չէ՞ որ սա նախևառաջ առնվազն երկկողմ գործընթաց է, էլ չասեմ՝ բազմակողմ, և այնպես չէ, որ Հայաստանի ուզել–չուզելով են պայմանավորված այդ արդյունքները: Սա բարդ գործընթաց է, և նման հարցերը լուծվում են միանգամայն այլ տրամաբանության մեջ, և ոչ թե այնպես, ինչպես որոշ շրջանակների կողմից է ներկայացվում»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 
 
 
 
Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև