Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

«Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին

Թեկնածուառատ այս օրերի մեջ, ցուցակների հրապարակումներից սկսյալ անընդհատ մի պատկեր է հառնում հիշողությանս մեջ ոչ հեռու անցյալից՝ ընդամենը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից: Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ռուպրով թեկնածու, ուղեկցող մեկ անձ ու «լայվի» համար հեռախոսով առջևից գնացող «օպերատոր»: Ահա ողջ այն «շքախումբը», որ քայլում էր կարծես կախարդական մի փայտիկով ամայացած բավական շեն գյուղի փողոցներով և ուղիղ հեռարձակմամբ ի ցույց դնում նախընտրական այս յուրօրինակ «քարոզարշավը»: Թեկնածուն անընդհատ կոչ էր անում ընտրողներին՝ չվախենալ, դուրս գալ փողոց, լսել իրենց: Ձայն բարբառո անապատի: Եվ հանկարծ, օ՜, հրաշք, պատերից մեկի տակ նստած էր երեք պապիկ: Հոգեցունց էին թեկնածուի և նրա ուղեկցողի երջանկացած աչքերը՝ ահա, մեր ընտրողները, լավ, գոնե՝ այս պահին մեզ լսողները: Նրանք մոտեցան պապիկներին, սկսեցին զրուցել ու հանկարծ երջանկությունը սառեց նրանց աչքերի մեջ. պապիկները միասնական կերպով խնդրեցին չխանգարել իրենց: Մարդիկ վաղուց կատարել էին իրենց ընտրությունը: Դժվար է ասել՝ տներից դուրս չեկածներից քանիսն էին վախեցած, երևի՝ քչերը: Ուղղակի անտեսված ու արհամարհված չլինելու համար թեկնածուին հարկավոր էր փրկօղակ: Իսկ այդ փրկօղակը «վախի» մասին բարձրաձայնումն էր, այն որպես իրավիճակի գնահատման յուրօրինակ միջոցի կիրառումը:

Երբ անցյալից մնացած հիշողության պատառիկն է արթնանում, երևի թե նորմալ է: Բայց տարօրինակ կերպով, հիշողության այս դրվագին անընդհատ, մի հետաքրքիր սերիալի պես գումարվում են նոր կադրեր, բայց այս անգամ... ապագայից: Ոչ հեռու ապագայից, մի քանի օր անց կատարվելիքից: Վերոնշյալ թեկնածուն իրական, բայց հավաքական կերպար է, ուստի անուն չենք տալիս: Նա իրական, բայց հավաքական կերպար է լինելու նաև նոյեմբերի 26–ից դեկտեմբերի 7–ն ընկած ժամանակահատվածում: Եվ ուրեմն, այդ ապագայից կադրեր են կպչում անցյալի կադրերին. նույն գյուղը, նույն թեկնածուն, առնվազն 20–25 հոգանոց շքախմբով, իսկ շուրջը հավաքված է գրեթե ողջ գյուղը: Իրավիճակ է փոխվել, երկրում բան է փոխվել: Ժամանակին 500–600 քվեանոց թեկնածուն հիմա պաշտոնյա է, բավական բարձրաստիճան պաշտոնյա, որ այդ պաշտոնին է հայտնվել բախտի, չէ՝ հեղափոխության, չէ՝ Նիկոլի բերմամբ:

Ինչու հիշեցի անցյալն ու ինչու եմ անընդհատ պատկերացնում այս ապագան: Չգիտեմ: Սակայն վստահ եմ, որ ո՛չ նախկինում, ո՛չ ապագայում իրավիճակը վախից չէր (չի լինելու) այդպիսին: Մարդիկ վաղն էլ արդեն իրենց ընտրությունը կատարած են լինելու: «Աստվածներն» են փոխվել մարդկանց պատկերացումներում: Նախկինում այլք էին, հիմա՝ ԱՅԼ: Ես տեսնում եմ սույն թեկնածուի (թեկնածուների) ինքնագոհ ու ինքնավստահ հայացքները, այսինքն՝ հրաշալի պատկերացնում եմ այդ հայացքները: Ոչինչ, որ նա (նրանք), միևնույն է, նույն 500–600 ձայնանոց տղերքն են, ոչ ավելի: Մի քիչ տեղային քծնանքն է ավելացել (դե, դա արյան մեջ է լինում, ոչ վախեցնելով է, ոչ ստիպելով), մի քիչ էլ, չէ, երկու, երեք «քիչ» էլ շքախումբն է ավելացել: Բայց ամենակարևորն այն է, որ գյուղի մուտքից, դեռ մարզի դարպասներից հնչել է նոր «Աստծո» անունը՝ «Նիկոլ, վարչապետ», կամ՝ այլ կերպ, դա ամենակարևորը չէ: Կարևորը մեծատառն է, մնացյալն ածանցյալ են: Դա՝ վերջում, ձեռքի հետ այդ տղերքը կասեն, որ Նիկոլի քվեաթերթիկի երկրորդ էջում իրենց անունն էլ կա, ու որ վատ չէր լինի նեղություն կրել ու մի պուճուր «ծիտիկ» դնել վանդակի մեջ: Իսկ նախկին «Աստվածներին» կարելի է և մի լավ «ցեխը մտցնել», նրանք այլևս մրցակից չեն, նրանք չեն վտանգել իրենց՝ նույն այդ գյուղում միայնակ փողոցով քայլելու հեռանկարով...

Իսկ թե ով ինչ էր առաջարկում անցյալ տարի, ինչ է առաջարկում կամ առաջարկելու այս տարի, ցավոք, քչերին է հետաքրքրում, կարևորը «Աստվածներն» են... Կարևորը մենք ենք ու Ամերիկան: Ավստրիան: Կարևորը մենք ենք ու Ամերիկան: Մանրերի գործը հեշտ է, մեղքս մեզ է գալիս, մեկ էլ Ամերիկային: Թե սա ինչի հիշեցի, չգիտեմ: Կամ՝ գիտեմ: Որովհետև, միևնույն է, մանրերի գործը հեշտ է...

 
 
 
 
Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև