«Բարսելոնան» հաստատել է, որ Ռակիտիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ
ՍպորտԽորվաթիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հավաքականի ճամբարում աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Ռակիտիչի վերադարձը կախված է նրանից, թե ինչպես կանցնի վերականգնման գործընթացը: Նշվում է, որ նմանատիպ վնասվածքներից հետո ֆուտբոլիստները խաղադաշտ են վերադառնում երեք շաբաթվա ընթացքում:
Նախկինում Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հայտարարել էր, որ Ռակիտիչը չի մասնակցի Ազգերի լիգայում Անգլիայի հետ հանդիպմանը: