ԵԱՏՄ-ն Եգիպտոսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ կսկսի 2019-ի հունվարին
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասսարը ստորագրել են փաստաթուղթ հետագա բանակցությունների անցկացման վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրվել են հետագա աշխատանքի հիմնական նպատակներն ու սկզբունքները:
Նիկիշինան կարևորել է Եգիպտոսի դերակատարումը՝ որպես ԵԱՏՄ առևտրային գործընկեր՝ ընդգծելով, որ Միության անդամ շատ երկրներ արդեն պաշտոնական Կահիրեի հետ ունեն ամուր առևտրատնտեսական կապեր:
Ամր Նասսարը նշել է, որ եգիպտական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԱՏՄ հետ բանակցություններին:
Կողմերը համաձայնության են եկել Եգիպտոսի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն անցկացնել 2019-ի հունվարի երկրորդ կեսին: