Պատգամավոր Նաիրա Կարապետյանն ամուսնացել է ( լուսանկար)
Lifestyle
-Չե՞ք ափսոսում այն տարիները, որոնք նվիրել եք կարիերային: Ձեր խորհուրդը այն աղջիկներին, որոնք համար առաջնային դիրքերում կարիերան է:
-Իհարկե չեմ ափսոսում, ես կայացել եմ որպես մարդ, քաղաքացի, մասնագետ, և դա չեմ արել անձնական կյանքի կամ անձնական երջանկության հաշվին: Ամեն մարդ ունի իր ճակատագիրը, և կյանքը բնականոն այն կերտում է: Ամեն ինչ լինում է իր ժամանակին: Աղջիկներին, և առհասարակ բոլորին, խորհուրդ կտամ ապրել բնական: Ոչինչ չանել հոգուն և խղճին հակառակ: Կյանքը մատուցում է անակնկալներ, պետք է պարզապես սպասել:
-Ո՞րն է կանացի լիարժեք երջանկությունը՝ ըստ Նաիրա Կարապետյանի:
-Շատ տարածված, բայց միաժամանակ շատ ճիշտ և խորն է այս հարցի պատասխանը՝ սիրել և սիրված լինել: Լիակատար երջանկության համար պետք է նաև, որ ծնողները երջանիկ և առողջ լինեն, իսկ երեխաները՝ որքան շատ, այդքան լավ: Այս ամենի մեծ մասը ես ունեմ: Եվ ի սրտե մաղթում եմ բոլորին: