ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»
ՍպորտԻնչպես վստահեցնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» հունվարի 1-ին տրանսֆերային պաշտոնական առաջարկ կանի ՊՍԺ-ին:
Կատալոնացիների ցանկանում են ձեռք բերել Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը: Փարիզյան ակումբի նախագահը, սակայն, ամեն ինչ անում է, որպեսզի ֆրանսիացին մնա ակումբում:
Ըստ աղբյուրի` կիսապաշտպանն արդեն անձնական պայմանագրի հարցում համաձայնության է եկել «կապտանռնագույնների» հետ: Ռաբիոն սպասում է պաշտոնական բանակցություններին:
Նշվում է, որ տրանսֆերը կարժենա 50 մլն եվրո: