Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Միջազգային

Նոյեմբերի 19-ին Մինսկում կայացան Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Երկու նախագահներն էլ բարձր են գնահատել երկրների միջեւ առկա համագործակցությունը եւ անձնական հարաբերությունները: Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերությունները երկուստեք որակվել են որպես ռազմավարական գործընկերային: Ալիեւ-Լուկաշենկո առանձնազրույցը տեւել է շուրջ երկու ժամ, դրան հետեւել են բանակցություններ ընդլայնված կազմով: Բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվել է առեւտրատնտեսական եւ լոգիստիկ համագործակցության վրա:

Ընդհանրապես, հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում: Կողմերը բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել միմյանց հասցեին: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում Ադրբեջանն ընկալում են որպես շատ բարեկամական, եղբայրական երկիր, որի հետ ամենատարբեր մակարդակներում հաստատվել են լավ հարաբերություններ։ Ալիեւն իր հերթին նշել է, որ ադրբեջանական հասարակության մոտ միշտ դրական զգացմունքներ են առաջանում Բելառուսի հետ հարաբերությունների մասին խոսելիս:

«Ադրբեջանում Բելառուսը դիտարկում են որպես եղբայրական երկիր եւ ամենամոտ գործընկերներից մեկը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ դրան նպաստում են նաեւ երկու երկրների միջանձնային հարաբերությունները:

Ալիեւը նշել է նաեւ, որ Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց սատարում են «բոլոր միջազգային կառույցներում»: Այս ակնարկը վերաբերվում էր նաեւ ՀԱՊԿ-ին, որտեղ Բելառուսը պարբերաբար հակահայկական քայլերի փորձեր է կատարում՝ այդպիսով սատարելով Ադրբեջանին:

Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որի մեջ արձանագրել են «անցումը համագործակցության եւ բարեկամության նոր մակարդակին»: Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ Արցախյան հարցին. «Հիմք ընդունելով ԵԱՀԿ շրջանակներում շարունակվող ջանքերը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությունը, ընդգծում են այդ ուղղությամբ հետագա քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը»:

Հայտարարությունում նախագահները նաեւ ընդգծել են հակամարտության՝ սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության վրա հիմնված խաղաղ կարգավորման կարեւորությունը: Բելառուսի այդ դիրքորոշման համար Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ «իր եւ ադրբեջանցի ժողովրդի անունից»:

Հայտարարությունը գործնական առումով անիմաստ է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից բացի ոչ ոք մանդատ չունի այս խնդրով զբաղվելու: Այն, խոշոր հաշվով, նաեւ անբովանդակային է՝ ելնելով նրանից, որ դրանում նշված չի Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւորագույն դրույթներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այդուհանդերձ, հայտարարության առկայության փաստը եւ «հակամարտության խաղաղ կարգավորման» կարեւորումը ողջունելի կլինեին, եթե կողմերը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի գործարքի մասին համաձայնություն չկնքեին: Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ հուշագիր է ստորագրվել, որն, ըստ Ալիեւի, «ամենակարճ ժամանակահատվածում կվերափոխվի Բելառուսից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պայմանագրի»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից եւ արդյունավետությունից:

Իրենց հրապարակային ելույթներում եւ ստորագրված փաստաթղթերում Լուկաշենկոն եւ Ալիեւը չեն անդրադարձել ՀԱՊԿ-ին, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ զարգացող սկանդալը քննարկման առարկա չի եղել նրանց առանձնազրույցի ընթացքում: Իսկ այդ սկանդալի ֆոնին ռազմական հուշագրի ստորագրումը լուրջ ազդակ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի համար:

Ռուսաստանը ապրիլյան պատերազմից եւ թավշյա հեղափոխությունից հետո գործնականում զրկվել է Ադրբեջանին անհետեւանք զենք վաճառելու հնարավորությունից: Այժմ նման գործարքը հզոր բողոքի ալիք կբարձրացներ հայ հասարակության շրջանում, ինչը Ռուսաստանին ամենեւին պետք չէ: Բելառուսը, թերեւս, կփորձի հետագայում եւս օգտվել այդ իրավիճակից՝ ձգտելով լրացնել Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերումների ոլորտում Ռուսաստանի թողած բացը:

ՀԱՊԿ-ի տեսանկյունից խնդիրն ավելի խորն է: ՀԱՊԿ անդամ պետության կողմից նոմինալ դաշնակցի հակառակորդին զենքի մատակարարումն, ամենայն հավանականությամբ, ավելի կխորացնի ճգնաժամը կառույցի ներսում եւ կարող է ընդհանրապես հարցականի տակ դնել ռազմաքաղաքական միավորման տրամաբանությունը: Բելառուսն այս քայլով, ըստ էության, անիմաստ է դարձնում ՀԱՊԿ-ի գործոնը: Ամեն դեպքում ժամանակ դեռեւս կա, եւ այս հարցերը կարող են բարձրաձայնվել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասին