Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը՝ թուրք Սուլթան Քյոսենը, Լոնդոնում հանդիպել է աշխարհի ամենացածրահասակ մարդուն՝ նեպալցի Չանդրա Դանգիին, հայտնում է «Գազետան»:
Հանդիպման առիթը Գինեսի ռեկորդների գրքի 60-ամյակն է: Սա իր տեսակի մեջ առաջին նման հանդիպումն է:
Քյոսենի հասակը 251 սմ է, Դանգիինը՝ 54,6: Գինեսի ռեկորդների օրը նշվում է արդեն տասներորդ անգամ: