«Ռեալը» դարպասապահի կորուստ ունի Էյբարի հետ խաղից առաջ
ՍպորտՄադրիդի «Ռեալը» կորուստ ունի Լա Լիգայի հերթական տուրում «Էյբարի» հետ խաղից առաջ:
Marca-ն հայտնում է, որ թիմի այսօրվա մարզմանը ընդհանուր խմբից բացակայել է դարպասապահ Կեյլոր Նավասը: Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահը մարզվել է վնասվածքներ ունեցող Կասեմիրոյի, Նաչոյի և Ռեգիլիոնի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Նավասը կորցրել է տեղը «սերուցքայինների» հիմնական կազմում: Լա Լիգայի այս տարվա խաղարկությունում դարպասապահը մեկնարկային կազմում եղել է ընդամենը երկու անգամ: