Երևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 հոգի կտրող-ծակող առարկայից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր`կեսգիշերին, Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 2 հոգի դանակահարվել է և կտրող-ծակող առարկայից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին լուրը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոստիկանությունը ճշտել է դանակահարողի ինքնությունը, և նրա անձը պարզելուց հետո ոստիկանության ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կատարվում է քննություն:
Ըստ Shamshyan.com-ի`կասկածյալը դանակահարվածների փեսան է, ով մասնակցելիս է եղել իրենց բարեկամի ծննդյան 50- ամյակին, և վիճաբանությունը տեղի է ունեցել Քանաքեռի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ էլ նա իր մոտ եղած փայտով հարվածել է փեսայի գլխին, վերջինս էլ գործի է դրել դանակը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: