«Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» հանդիպումը կրկին հետաձգվել է
ՍպորտԼիբերտադորեսի Գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան հանդիպումն այսօր նույնպես չի կայանա:
Նոյեմբերի 24-ին կայանալիք «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև հանդիպումը հետաձգվել էր, քանի որ «Ռիվեր Փլեյթի» երկրպագուները հարձակվել են խաղին ժամանող «Բոկա Խունիորսի» ավտոբուսի վրա: Դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանա պատասխան եզրափակիչը.
«Ավտոբուսի վրա հարձակումից հետո թիմերի համար հավասար պայմաններ չկան հանդիպումն անցկացնելու համար:
CONMEBOL-ը որոշել է, որ թիմերը հավասար պայմաններում չեն գտնվում ու հանդիպումը չի անցկացվի: Մենք կտեղափոխենք խաղի անցկացման օրը, իսկ ավելի ուշ կորոշենք, թե երբ կկայանա այն»,- CONMEBOL-ի նախագահի խոսքերը մեջբերում է Fox Sports-ը: