Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի ամբողջ խաղին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սանկտ Պաուլինի»-ն: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 21 միավորով 8-րդ տեղում է: