«Աթլետիկոն» պատրաստ է բանակցություններ սկսել Կոստայի տրանսֆերի հարցով
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոն» պատրաստ է հրաժարվել թիմի հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններից և նույնիսկ բարձրացրել է նրա տրանսֆերային արժեքը:
Ինչպես տեղեկացնում է Mundodeportivo-ն, 30-ամյա խաղացողի համար առաջարկ է արել չինական «Դալյան Իֆանը», որտեղ խաղում է ֆուտբոլիստի նախկին թիմակից Յանիկ Կարասկոն: «Աթլետիկոն» պատասխանել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել, եթե խաղացողի համար առաջարկեն 75 մլն եվրո:Այդքան է Կոստայի արժեքը նաև մյուս ակումբների համար:
Հավելենք, որ հարձակվողի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո: