Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»


Ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում

Հարցազրույց
Ավելի վաղ սկսված նախընտրական պայքարի համատեքստում քաղաքագետ Գագիկ Համբարյանը պաշտոնական քարոզարշավի այլ մեկնարկ էր ցանկանում տեսնել: Թեև քարոզարշավը նոր է սկսվել, բայց քաղաքագետն իր համար արդեն մի քանի խնդիր է արձանագրել:
 
«Հետևելով քարոզարշավի մեկնարկին, քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների որոշ հայտարարություններին, որոնք նաև քննադատությունների արժանացան, պետք է նախ նշեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը», իր թիրախում կրկին պահելով ու մեղադրելով նախորդ իշխանություններին, բավականին ագրեսիվ քարոզարշավ սկսեց: Բացի այդ, ինձ համար զարմանալի է, որ քարոզարշավին մասնակցող գործիչներն իրենց հայտարարությունները չեն համաձայնեցնում իրենց լիդերի հետ:
 
Որքան էլ ժողովրդավարություն լինի, պետք է նշել, որ այդ հայտարարություններից բխող բացթողումների և սխալների համար պատասխան է տալիս հիմնականում կուսակցության լիդերը: Բացի այդ, Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի բնակավայրերում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ես կոնկրետ ծրագրերի վերաբերյալ որևիցե բան չեմ արձանագրել: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, արդեն անհետաքրքիր է, թե նախորդ իշխանությունների օրոք ինչ է տեղի ունեցել: Մենք բոլորս դա շատ վաղուց գիտենք, բայց անընդհատ նրանց սխալների վրա կենտրոնանալն արդեն սխալ է: Թե՛ «Իմ քայլը» դաշինքը, թե՛ բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով պետք է հանդես գան, որոնք պետք է ներկայացնեն կոնկրետ մասնագետներ: Հակառակ դեպքում, այդ քարոզարշավը միմիայն տեղավորվում է ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում»:
 
Քաղաքագետն ընդգծեց՝ բոլորովին այլ քարոզարշավի էր սպասում: «Սպասում էի, որ կոնկրետ ծրագրերի, գաղափարների «պրեզենտացիա» պետք է լինի, որոնք հնարավորինս պարզ ու հստակ կներկայացվեն հասարակությանը, և քաղաքացիների համար հասկանալի կլինի, թե քաղաքական ուժերն ինչպիսի ծրագիր ունեն և ինչ տեսլականով են առաջ շարժվում: Բայց քարոզարշավի առաջին իսկ օրը հիասթափվեցի: ՔՊ– ից եղավ մի հայտարարություն, որը քննադատվեց, հետո փորձեցին մեղմել այն, իսկ Ն. Փաշինյանը փորձեց պաշտպանել Սասուն Միքայելյանին՝ նախորդ իշխանությունների վրա ցեխ շպրտելով: Բայց այդպես չեն պաշտպանվում: Նախ՝ ընդհանրապես չպետք է արվեն այնպիսի հայտարարություններ, որոնք կբորբոքեն մարդկանց, որ հետագայում էլ ստիպված չլինեն այն պաշտպանել ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,–ասաց նա: 
 
Բացի ծրագրային ու գաղափարական պայքարի բացակայության խնդրից, քաղաքագետն ավելացրեց. «Մենք չտեսանք նաև ավելի հանգիստ պայքարի մեկնարկ: Ագրեսիվ հռետորաբանությունը պետք է մնար անցյալում. մենք պետք է ունենանք ավելի հանգիստ մթնոլորտում ձևավորվող Ազգային ժողով, բայց առաջին իսկ օրվանից՝ կրկին «վախեցնել», «մատ թափ տալ» և այլն: Ինքս եմ տուժել նախորդ իշխանությունների անպատժելիության հետևանքներից, բայց անընդհատ այդ ամենի մասին ասելն արդեն նորմալ չէ: Այն փաստը, որ ժողովրդական ըմբոստության արդյունքում ընդամենը մի քանի օրում նրանք զրկվեցին իշխանությունից, ցուցիչն է այն բանի, որ նախորդների սխալները բոլորը գիտեն: Հիմա անընդհատ հիշեցնելու կարիքը չկա: Ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքը, փոխեն քարոզարշավի ոճը, բառապաշարը, և փորձեն ներկայացնել իրենց ծրագրերը, տեսլականը, ինչպիսի Հայաստան են տեսնում ապագայում, ինչպես պետք է մաքրեն «ավգյան ախոռները», որոնք ժառանգել են, կամ ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը»:
 
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ քարոզարշավը կրկին տանում են «սևերի և սպիտակների», «չարերի ու բարիների» ուղղությամբ, ինչն այսօր ճիշտ չէ:
 
Իսկ թե ո՞ւր կտանի այդ հռետորաբանությունը, քաղաքագետը նկատում է. «Նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կարծում էին, որ իրենց անպատժելիությունն անսահմանափակ է: Իսկ ո՞ւր տարավ այդ ճանապարհը՝ բոլորս տեսանք: Նոր իշխանություններն այդ ամենից պետք է հետևություններ անեն, և պետք է զգույշ լինեն իրենց հռետորաբանության առումով. «կպատժենք», «կվախեցնենք» հռետորաբանությունը ևս տանելու է «բեսպրեդելության»: Իսկ հիմա հասարակությունը բավականին կուշտ է մատ թափ տալուց, ձերբակալություններից ու վերջում նաև այդ ձերբակալվածներին ազատ արձակելուց: Այդ ամենով էլ հասարակությանը չես զարմացնի: Հիմա կոնկրետ գործի ժամանակն է: Եվ ես հուսով եմ, որ նոր իշխանություններն ավելի խոհեմ կգտնվեն, և այս նախընտրական փուլում իրավիճակը չեն սրի: Դա բացարձակ պետք չէ, իսկ եթե իրավիճակը սրվի, ապա սևերի և սպիտակների բաժանումը եթե ոչ առաջիկայում, հետագայում անպայման իր հետևանքները կունենա: Իշխանությունը պետք է հասկանա՝ որքան էլ ունենա հակառակորդներ, միևնույն է, բոլոր պարագաներում ավելի զգոն ու խոհեմ պետք է լինի, որովհետև իշխանություն ունենալը ավելի մեծ պատասխանատվություն է»:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն Մանվելյան