Վալերիյ Օսիպյանը հանդիպել է քաղաքացիների հետ
ՀասարակությունՆոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց քաղաքացիների հետ: Քաղաքացիները հիմնականում ներկայացրին դիմումներ, բողոքներ, և առաջարկություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշ քաղաքացիներ էլ եկել էին ոստիկանություն շնորհակալություն հայտնելու համար: Հանդիպմանը մասնակցողների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ոստիկանության ծառայողների գործողություններին, նաև անգործության հետևանքով առաջացած խնդիրներին:
Որոշ դեպքերով ոստիկանության պետը տեղում հանձնարարեց ուսումնասիրել բողոքները և պատշաճ լուծում տալ հարցերին, նաև ընդունվեցին գրավոր դիմումներ:
Կային նաև խնդիրներ, որոնք ոստիկանության իրավասությունից դուրս էին: Դրանց լուծման ուղղությամբ Վալերիյ Օսիպյանը պարզաբանումներ ներկայացրեց քաղաքացիներին և ուղղություն ցույց տվեց:
Հիշեցնենք, որ ոստիկանության պետը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ: Ընդունելություններին հերթագրվելու համար կարող եք դիմել ոստիկանություն: