Երևան, 13.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ» Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ» Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»


Ոսկե ստանդարտներն ունեն նաև ոսկե կանոններ. ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվում «Դավիդյանց լաբորատորիաներում

Հասարակություն
Թեմայի շուրջ զրուցել ենք «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ մոլեկուլային դիագնոստիկայի լաբորատորիայի վարիչ Գևորգ Մարտիրոսյանի և նույն ախտորոշման կենտրոնի մոլեկուլային բջջագենետիկական լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանի հետ: 
 
Իհարկե, առաջին մեթոդի կիրառման նրբությունները հասկանալու համար նախ պետք է հարցնել՝
 
Ի՞նչ է ՊՇՌ մեթոդը, երբ կատարվում է հետազոտություն՝ ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ
 
Գենետիկ այս հետազոտությունն առաջին հայացքից բարդ է, բայց նաև հետաքրքիր: Գևորգ Մարտիրոսյանը, որն այս ոլորտում տարիների մեծ փորձ ունի, նախ բացատրում է.
 
«Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ժառանգական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ–ն: Բոլոր օրգանիզմներն իրարից տարբերվում են այդ ժառանգական նյութում առկա նուկլեինաթթուների հերթականությամբ: Նուկլեինաթթուները կոդավորող միավորներն են, որոնք թույլ են տալիս այս մեթոդի օգտագործմամբ գտնել մեր կողմից հետազոտվող ցանկացած հատված, որը պատկանում է բացառապես այդ օրգանիզմին: ՊՇՌ–ով մենք կարողանում ենք կատարել մի շարք հետազոտություններ. առաջինն ինֆեկցիոն բազմապիսի հարուցիչների հայտնաբերումն է: Հարուցիչներն իրենց հերթին բաժանվում են տարբեր տեսակների: Հետազոտությունների երկրորդ խումբը ժառանգական և ոչ ժառանգական հիվանդությունների հետազոտությունն է:
 
Ժառանգական հիվանդությունների դեպքում կան մուտացիաներ, այսպես կոչված՝ շեղումներ, որոնք ծնողներից փոխանցվում են երեխաներին: Այդ շեղումները կարող են բերել տարբեր հիվանդությունների: ՊՇՌ մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել նաև այդ մուտացիաները»:
 
Ոչ միայն հիվանդությունների հայտնաբերում, այլև զարգացման ռիսկեր. ՊՇՌ–ն հստակությամբ ամենաբարձրն է
 
Նրա խոսքով՝ հետազոտությունների երրորդ խումբը մուտացիաների հետազոտությունն է. «Մենք կարողանում ենք հայտնաբերել նաև մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի: Բացի այն, որ մեր հետազոտություններով հայտնաբերվում են այդ շեղումները, մեր հետազոտությունները թույլ են տալիս նաև ընտրել այն դեղորայքը, ըստ որի՝ ճիշտ ու արդյունավետ բուժում կկատարվի: Մենք կատարում ենք նաև պոլիմորֆիզմների հետազոտություն, որի շնորհիվ կարող ենք տալ տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկերը»:
 
Մասնագետը շեշտեց այն կարևոր բաղադրիչները, որոնք իրենց գործում որակ են ապահովում: Այդ առումով նա նախ մատնանշում է միջազգային ստանդարտներով կառուցված իրենց լաբորատորիան, որտեղ հետևում են բոլոր կանոններին:
 
Որո՞նք են այդ միջազգային ստանդարտները
 
«Նշված հետազոտության բոլոր փուլերը կատարվում են 3 առանձին սենյակներում՝ իրենց առանձին օդափոխությամբ: Յուրաքանչյուր սենյակում նաև առանձնացված բոքսեր կան: Սա շատ կարևոր է, իսկ թե ինչո՞ւ, նախ՝ բացատրեմ. հետազոտությունների մեջ ՊՇՌ–ն ոսկե ստանդարտ է համարվում, որովհետև կարողանում ենք նյութի շատ չնչին քանակությամբ, ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ հստակ ասել՝ հետազոտվող նյութի մեջ ինֆեկցիոն կամ մուտացիոն ագենտ կա՞, թե՞ ոչ: Ոչ մի այլ մեթոդ այսքան բարձր զգայողականություն և սպեցիֆիկություն չունի, որքան ՊՇՌ–ն է: Իսկ որպեսզի ապահովենք նշվածները, աշխատում ենք շատ մաքուր: Պետք է գրեթե ստերիլ միջավայր լինի, որովհետև նույնիսկ ոչ մաքուր օդը կարող է բերել պատասխանի շեղման: Այս ամենը հաշվի առնելով՝ լաբորատորիան կառուցվել է միջազգային ստանդարտներին համապատասխան»:
 
Այս կանոններով առաջնորդվելուց, լավագույն սարքավորումներով աշխատելուց զատ՝ «Դավիդյանց լաբորատորիաների» թիմի համար կարևոր մի ոսկե կանոն կա, որը կիրառվում է նաև ոսկե ստանդարտի՝ ՊՇՌ–ի հետազոտության դեպքում:
 
Ամենամեծ սխալը բացառված է. հետազոտությունը՝ մասնագետի աչքերով
 
Այս առումով Գևորգ Մարտիրոսյանը շեշտում է մասնագետի դերը և խոսում այն տարածված ամենամեծ սխալի մասին, որն առկա է ոլորտում:
 
«Տարածված սխալ կա, ըստ որի՝ ՊՇՌ մեթոդի վրա հիմնականում աշխատում են լաբորատոր մասնագետներ, որոնք չեն պատկերացնում գործընթացը և պատասխանը տալիս են՝ հիմնվելով սարքավորման տված պատասխանի վրա: Պետք է մասնագետը լինի գենետիկ, գենետիկական հետազոտություններին մոտ կանգնած և մոլեկուլային կենսաբանության հիմքերն ուսումնասիրած մասնագետ: Կեղծ դրական (այսինքն, երբ հիվանդությունը չկա, բայց սարքավորումը կեղծ դրական պատասխան է տալիս–խմբ.) պատասխանները լինում են ոչ միայն սարքավորման, այլ մասնագետի հմտության պակասի պատճառով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ սարքավորումն իր ավտոմատ պատասխանների 10–ից մեկը տալիս է կեղծ դրական: Սա չգիտեն շատերը և պարտավորել են չեն իմանալ՝ ի տարբերություն այդ ոլորտում մասնագիտացածների: Այդ իսկ պատճառով մենք բոլոր պատասխանները հետազոտում ենք մեր աչքերով, վերջնական պատասխանի արդյունքների հստակությունը մենք ինքներս ենք նայում և նոր տալիս պատասխանը: Եթե տեսնում ենք, որ այդքանից հետո կասկածելի պատասխան ունենք, ոչ մի դեպքում չենք տալիս այն: Հետազոտությունը կրկնում ենք մեր հաշվին, մինչև պացիենտը հստակ պատասխան ստանա՝ արդյո՞ք ունի ինչ–որ հիվանդություն, թե՞ ոչ: Եվ այս ամենի արդյունքն այն է, որ «Դավիդյանց լաբորատորիաներում» վերոնշյալ ամենամեծ սխալը բացառված է:
 
Մոլեկուլային բջջագենետիկայի ոսկե ստանդարտ հանդիսացող մեթոդներից հաջորդի՝ Fish մեթոդի հիմքում ևս կան որոշ առանձնահատկություններ, որոնց մասին արդեն պատմում է լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանը: 

Ո՞րն է հաջողությամբ կիրառվող Fish մեթոդի արդյունավետության հիմքը

«Այս մեթոդն օգտագործվում է թե՛գիտական հետազոտությունների, թե՛ կլինիկական և թե՛ նաև օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նպատակով: Fish–ի հիմքում ԴՆԹ–ի կոմպլիմենտարության սկզբունքն է: «Դավիդյանց լաբորատորիաներում» տվյալ մեթոդը կիրառում ենք նաև օնկոլոգիական տարբեր հիվանդությունների գենետիկական ախտորոշման նպատակով: Մեթոդը մեզ մոտ կիրառվում է բավականին հաջողությամբ, ունենք համապատասխան լաբորատորիաներ՝ զինված համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, համագործակցում ենք գերմանական ընկերությունների հետ՝ տվյալ հետազոտությունները գերմանական արտադրության սարքերով ու նյութերով ենք կատարում: Մեզ մոտ կա համակարգչային ծրագրերի այն հագեցվածությունը, որն անհրաժեշտ է տվյալ հետազոտությունը կատարելու համար»,–ընդգծում է Լ. Պողոսյանը:

Նա միաժամանակ աշխատանքի արդյունավետության մոտ հիսուն տոկոսը մասնագետի գործոնով է պայմանավորում. «Այս մեթոդի հիմքում ևս մեծ է այդ գործոնը, որովհետև, իհարկե, մանրադիտակ է կիրառվում, բայց վերլուծությունը կատարվում է աչքով: Այս առումով ևս ավտոմատացված համակարգչային ծրագրերն ընդամենը օգնության չնչին լումա ունեն: Մասնագետի գործոնով է պայմանավորված արդյունքը, և մասնագետը պետք է հետևի միջազգային ուղեցույցներին, դրանցում առկա հնարավոր փոփոխություններին, նորամուծություններին: Այդ նորամուծությունների ներդրման առաջին իսկ օրվանից մասնագետը դրանք պետք է կիրառի իր շարունակական աշխատանքում: Այդ կանոններին հետևելը շատ կարևոր է»:

Համագործակցություն կամ՝ այն, ինչից կախված է ճշգրտության բավականին մեծ տոկոսը

Բացի վերոնշյալ սկզբունքից, որով առաջնորդվում են ախտորոշման կենտրոնում, Լ. Պողոսյանը մի կարևոր առանձնահատկություն էլ է նշում, որին պետք է հետևեն նաև շատ լաբորատորիաներ:

«Միջազգային ուղեցույցների կանոնների մեջ ներառված է մի շատ կարևոր դրույթ, որը բջջագենետիկի և ախտաբանի համագործակցությունն է: Ճշգրտության բավականին մեծ տոկոսը կախված է հենց այդ համագործակցությունից: Շատ լաբորատորիաներում չկա այդ համագործակցությունը: «Դավիդյանց լաբորատորիաներում» համագործակցության գործոնը եղել է առաջին պայմաններից մեկը, որը և հանդիսանում  է վերջնական արդյունքի հիմնական երաշխավորը»,–ասաց նա:

«Դավիդյանց լաբորատորիաներում» աշխատում են քաղաքացուն հնարավորինս կարճ ժամանակահատվածում տալ նաև նշված հետազոտությունների պատասխանները: Ախտորոշման կենտրոնի աշխատակիցներ Գ. Մարտիրոսյանն ու Լ. Պողոսյանն, այդուհանդերձ, շեշտում են, որ հնարավորին արագ պատասխան տալու առավելությունը իրենց դեպքում երբեք չի կարող որակի հաշվին լինել: 

Այնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան Պետք է իշխանափոխություն լինի՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը Մարդկանց պարտադրանքով են տարել Փաշինյանի երթին․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանի հետ «համակեցությունը» ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում․ Ավետիք ՔերոբյանUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը «Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարիՓաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ադրբեջանը հակված չէ խաղաղության․ Աննա ԿոստանյանԹրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա Կրոնական բնույթի մրցումներից՝ մարտարվեստ. «Փաստ»Իշխանությունը հիբրիդային պատերազմ է վարում ազգային արժեքների դեմ․ Արեգ Սավգուլյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈՒՆՎԱՐԻ).Օվկիանոսային զբոսանավի և ուղևորատար գնացքի վթարներ, ավերիչ երկրաշարժ. «Փաստ»Ինչ է պետք անել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանի բռնատիրական, ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ վճարած բնապահպանական հարկից շահում են Քաջարանի բնակիչները Պետությունը կիրառում է «Սպառողական զամբյուղի» և «Կարիքի գնահատման» համակցված մոդելը․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագիրը՝ տարածաշրջանային վերահսկման նոր մեխանիզմ Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ»Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ստել է․ Նաիրի Սարգսյան Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ»Սա բացահայտ ցինիզմ է․ Մհեր ԱվետիսյանԹոշակ բարձրացնելու համար փող չկա․ Աշոտ Մարկոսյան«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Ներկայացվել է Solaris-ը՝ աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող մոտոցիկլըՆախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ»Ամեն ամիս ավելանում են կոմունալ ծախսերը․ ուժեղ տնտեսությամբ թեթևացնելու ենք մեր բոլորիս ծախսային բեռը․ Անդրանիկ Գևորգյան«Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ»Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ»Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ»Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ»Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում. «Փաստ»Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականը