Լա Լիգա. «Աթլետիկոն» և «Ժիրոնան» չորոշեցին հաղթողին
ՍպորտԻսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ժիրոնան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Հանդիպումը կայացավ «Մունիսիպալ դե Մոնտիլիվի» մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան Կրիստիան Ստուանիի գոլի շնորհիվ, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը: Մադրիդյան ակումբը փրկվեց պարտությունից 82-րդ րոպեին «Ժրոնայի» պաշտպան Խոնաս Ռամալյոյի ինքնագոլի շնորհիվ:
Այսպիսով, «Աթլետիկոն» 25 միավորով զբաղեցրեց մրցաարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: