Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Ռուբեն Բաբայան. «Վաղ թե ուշ «ականները» պետք է սկսեին

Համակարգային ճգնաժամը. 30 տարի՝ առանց բարեփոխման
 
Թատրոնների շուրջ և դրանց ներսում առկա խնդիրները Ռուբեն Բաբայանը դիտարկում է մեկ հարթության մեջ՝ «թատերական ոլորտի համակարգային ճգնաժամ»:
 
«Ցավոք, թատերական ոլորտն իր կազմակերպչական, կառուցվածքային ղեկավարման տեսանկյունից վերջին 30 տարվա ընթացքում որևէ բարեփոխման չի ենթարկվել: Ուշ թե շուտ նշված հանգամանքը պետք է իր վատ հետևանքները թողներ: Թատրոնները ղեկավարվում են որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), և բացարձակապես հաշվի չի առնվում թատրոնի ստեղծագործական գործի բնույթը: Իսկ այն բազմաթիվ օրենսդրական ակտերը, որոնցով կարգավորվում է թատրոնի աշխատանքը, որևէ կապ չունեն ստեղծագործական բնույթի հետ: Վաղ թե ուշ այդ «ականները» պետք է սկսեին «պայթել», քանի որ նորմալ մեխանիզմ չկա, թե ինչպես են նշանակվում թատրոնի գեղարվեստական ղեկավարները: Բացի այդ, ղեկավարման տեսակետից թատրոնների միջև տարբերություն չկա, որովհետև, բոլոր դեպքերում, յուրաքանչյուր թատրոնի գլխին կանգնած է արվեստագետ՝ իր որոշակի գեղագիտական մոտեցումներով, կազմակերպչական ունակություններով»,–ասաց Ռ. Բաբայանը:
 
Մեր զրուցակիցը նշված խնդիրների պարագայում դրական կանխատեսում չունի: 
 
Թատրոններն ընկալվում են որպես հիմնարկներ. որո՞նք են կարևոր հարցերը
 
«Շատ տխուր օրեր են մեզ սպասվում: Եվ այս պարագայում պետությունը երկու շատ կարևոր հարցերի պետք է պատասխանի: Առաջին՝ մեզ թատրոն պե՞տք է, թե՞ ոչ… Միգուցե մեր հասարակությունը չունի՞ դրա կարիքը, կամ պետությունը կարծում է, որ թատրոնի կարիքը չկա՞: Երկրորդ՝ ամենակարևոր հարցը. ինչո՞ւ են մեզ պետք թատրոնները: Մինչև մենք չպատասխանենք նաև հարցին, թե ինչո՞ւ է մեզ պետք թատրոնը, մենք որևէ լուծում չենք փորձի գտնել: Եթե թատրոնը պետք է զուտ որպես զվարճանք, միգուցե այդ ժամանակ կարելի է հույսը դնել ինքնաֆինանսավորվող թատերական խմբերի վրա, որոնք շատ մեծ հաջողությամբ գործում են: Բայց եթե թատրոնին վերագրում ենք շատ կարևոր՝ հասարակության՝ ավելի քաղաքակիրթ, հանդուրժող լինելու գործառույթները, այդ պարագայում պետք է հասկանանք թատրոնի հանդեպ վերաբերմունքը: Նախ՝ ինչպե՞ս են ղեկավարվելու թատրոնները թե՛ ֆինանսական, թե՛ կառուցվածքային տեսանկյունից: Ինչպե՞ս է առաջին պլան գալու ստեղծագործող մարդը, որովհետև այսօր պետության կողմից թատրոններն ընկալվում են որպես հիմնարկություններ: Եթե տեսնեք, թե ամբողջ օրն ինչպիսի գրագրությամբ ենք մենք զբաղված… տարբեր սխեմաներ, հաշվետվություններ նկարել, ուղարկել և այլն: Այնպիսի տպավորություն է, որ այն մի հիմնարկ է, որին ժամանակ առ ժամանակ տրվում է առաջադրանք՝ ներկայացրեք ա՛յս, ա՛յս պարամետրերով ինչ–որ գործողություններ: Եվ բացարձակապես որևէ մեկին չի հետաքրքրում՝ ինչո՞վ ես դու զբաղված»,–ասաց նա՝ ընդգծելով, որ եթե հաշվի չի առնվում ոլորտի առանձնահատկությունը, ուշ թե շուտ փաստերի առաջ կանգնելն անխուսափելի է դառնում:
 
«Ընդհանրապես թատրոնը շատ լուրջ և բարդ մեխանիզմ է, որին պետք է լուրջ մոտենալ: Այստեղ յուրաքանչյուրը մի անհատականություն է: Այդ մարդիկ շատ դժվար են միանում ու ենթարկվում մեկ կարևոր ձեռքի հեղինակությանը և գեղագիտությանը: Իսկ այդ բարդ մեխանիզմի խնդիրները մենք փորձում ենք վարչարարական մեթոդներով լուծել»,–ընդգծեց մեր զրուցակիցը:
 
Մասնագետների հետ խորհրդակցելն ամոթ չէ, ամոթ է չիմանալն ու որոշում կայացնելը
 
Ռուբեն Բաբայանը ճգնաժամի լուծման իր պատկերացումն ու ուղղությունն ունի, որտեղ առաջնայինն ամենևին օրենսդրական կարգավորումները չեն. «Առաջին հերթին պետք է հաշվի նստել ոլորտի մասնագետների հետ: Որևէ պաշտոնյա չի կարող ասել, որ ինքը տիրապետում է այնպիսի բարդ ոլորտի, ինչպիսին մշակույթն է՝ իր բոլոր ուղղություններով: Մասնագետների հետ խորհրդակցելն ամոթ չէ, ամոթ է չիմանալն ու որոշում կայացնելը»:
 
Արվեստի վաստակավոր գործիչը հիշում է՝ դեռ մոտ 15 տարի առաջ սկսեցին թատրոնի մասին օրենք գրել: Նա ևս հանձնաժողովի կազմում էր:
 
«Հատուկ կետեր էինք ավելացվում, հետո ֆինանսների նախարարության կողմից այդ կետերը հանվում էին: Ֆինանսների նախարարությունը թատրոնն ընկալում է որպես մի ծախսատար հիմնարկ, որից որևէ օգուտ չկա: Դա իրենց մոտեցումն է, այստեղ իրենց մեղադրել պետք չէ, որովհետև այնտեղ ֆինանսիստներ են, մարդիկ, որոնք ամեն ինչ սովոր են չափել հենց այդ չափանիշներով: 
 
Այստեղ, իհարկե, պետք է մեծ դեր կատարեր մշակույթի նախարարությունը, որը պետք է լիներ ոչ թե կառավարության ներկայացուցիչը մշակույթում, այլ մշակույթի ներկայացուցիչը կառավարությունում»,–ասաց նա՝ հավելելով, որ վերջերս ուսումնասիրել է Ֆրանսիայի օրինակը:
 
«Ծնողները կերել են խակ խաղող, երեխաների ատամները ցավում են». «մեկնած ձեռքի» անհրաժեշտությունը
 
«Պարզ գրված է՝ Ֆրանսիան մշակութային երկիր է, Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պահպանել և զարգացնել Ֆրանսիայի մշակույթը, Ֆրանսիայի մշակույթը և արվեստը չպետք է ենթարկվեն շուկայական հարաբերությունների: Երբ կարդում ես այդ կետերը, հասկանում ես, որ Շառլ Ազնավուրի հոգեհանգստին հնչած՝ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե Ֆրանսիայում պոետները չեն մահանում, ոչ թե իր անձնական, այլ պետության մոտեցումն է: Եվրոպայում սա կոչվում է մեկնած ձեռքի քաղաքականություն: Պետությունը հենց մեկնած ձեռքն է արվեստին: Մինչև սա չորոշվի նաև մեզ մոտ, կարելի է հազար օրենք գրել: Պետք է կոնցեպտուալ որոշում լինի ու տրվեն պատասխաններ. մենք ի՞նչ ենք ուզում և ինչպե՞ս ենք վերաբերվում թե՛ մշակույթին և թե՛ թատրոնին: Մենք ուզո՞ւմ ենք, որ թատերական խմբեր, թատրոններ ստեղծվեն: Համազգային թատրոնն այն հազվագյուտներից է, իսկ նորանկախ Հայաստանում՝ առաջինը, որը գործեց շատ բնականոն ձևով: Սկզբից գործեց որպես պրոֆեսիոնալ, բայց ոչ պետական թատրոն: Այն իր պետական լինելու իրավունքը վաստակեց տարիների գործունեության արդյունքում: Մի խոսքով՝ իր ծնունդը ոչ թե արհեստական էր, այլ՝ բնական: Ինչպե՞ս անել, ինչպիսի՞ մեխանիզմներ ստեղծել, որ նոր, հետաքրքիր խմբերը կարողանան կայանալ որպես թատրոններ, ինչպե՞ս առանձնացնել թատրոնի տնտեսական և ստեղծագործական գործունեությունը: Սրանք շատ կարևոր են: Բայց այդ ամենը հիմա խառնված է մի կաթսայի մեջ: Այս ամենից բխող խնդիրները ժամանակ առ ժամանակ մեջտեղ են գալու և սա չար գուշակություն չէ: Ֆրանսիական մի ասացվածք կա, ասում է՝ ծնողները կերել են խակ խաղող, երեխաների ատամները ցավում են: Եթե ուզում ենք վաղն այդ խնդիրը չունենալ, այսօր պետք է շատ կտրուկ լուծումներ գտնենք, գոնե միջանկյալ լուծումներ, մինչև փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,–ընդգծեց Ռ. Բաբայանը:
 
Նա շեշտեց՝ այս ամենը արդյունքն է նրա, որ 30 տարի որևէ բարեփոխում տեղի չի ունեցել. «Մշակույթի նախարարությունը պետք է փորձի այդ ամենը կամաց–կամաց ուղղել: Եվ այստեղ շատ կարևոր է համաշխարհային փորձը՝ պետք չէ հայկական հեծանիվ հնարել: Ցանկության և մասնագետների կարծիքը հաշվի առնելու դեպքում միգուցե հնարավոր լինի որոշակի ճիշտ գործողություններ կատարել: Նախորդների սխալները պետք է ուղղել: Միայն ասել, որ դրանք նախորդների սխալներն են, ոչինչ չի ստացվի: Եթե դու չես փորձում շատ արագ ուղղել նախորդի սխալը, այն շատ արագ դառնում է քոնը»:
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս