Հենրիխ Մխիթարյանը` իր նախկին թիմակցին. Ամեն ինչ լավ է լինելու
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցական խոսք է հղել «Սենտ Էտյենի» պաշտպան Նևեն Սուբոտիչին:
«Հուսով եմ, որ դու քեզ ավելի լավ ես զգում: Աստված օրհնի քեզ, ընկերս: Պինդ կաց և ամեն ինչ լավ կլինի»,- գրել է Մխիթարյանը թվիթերյան իր միկրոբլոգում:
Նշենք, որ Սուբոտիչը գլխի ծանր վնասվածք է ստացել: Մխիթարյանը և Սուբոտիչը ժամանակին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»: