Թիվ 1/20 ընտրական տեղամասում կուտակումներ կան. զինծառայողները եկել են ընտրության
ՀասարակությունԾարավ Աղբյուրի փողոցում գտնվող թիվ 1/20 ընտրական տեղամասում կուտակումներ են առաջացել։
«Ժամը 12։30-ի դրությամբ 1957 քաղաքացիներից իրենց ընտրությունը կատարել են 360-ը։ Հարակից զորամասից զինվորները եկել էին քվեարկության, այդ պատճառով առաջացել է փոքրիկ կուտակում, որը քվեարկության բնականոն ընթացքի վրա չի ազդել»,- ասաց հանձնաժողովի քարտուղարը։
Նրա խոսքով՝ մինչ այս պահը խախտումներ չեն արձանագրվել։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: