Հանրահայտ արձանները` ներսից (լուսանկար)
Lifestyle



2. Կաննոն աստվածուհու արձանը Սենդայում. Ճապոնիա։
Բարձրությունը 100 մետր։ Արձանի ներսում տեղադրված են 33 կանանց արձանիկներ, որոնք խորհրդանշում են մարդկային ցանկությունները։ Իսկ ամենավերին` 12–րդ հարկում Բուդդայի 108 արձանիկներն են, որոնք իրենց հերթին խորհրդանշում են մարդկային տառապանքներն ու մոլորությունները։



3. «Մայր Հայրենիքը»` Կիևում
Բարձրությունը 62 մ, պատվանդանով` 102։ Ներսում 2 վերելակ է գործում. մեկը տուրիստների համար, մյուսը` տեխնիկական։ Ցանկացած մարդ կարող է գնել տոմսը և հայտնվել արձանի ներսում։ Մասնագետների կարծիքով այն դեռ կանգուն կմնա 150 տարի և կարող է դիմանալ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։





4. Քրիստափոր Կոլումբի հուշարձանը Բարսելոնայում
Բարձրությունը 60 մ.։ Շատերն են եղել Բարսելոնայում, բայց քչերը կռահած կլինեն, որ հնարավոր է մտնել այս արձանի մեջ և բարձրանալ վերև։ Իսկ ամեն ինչ շատ պարզ է. գտնում ես ներս տանող դուռը, վճարում մի քանի եվրո և բարձրանում վերև։



5. «Ազատության» արձանը Նյու Յորքում
Բարձրությունը 46 մ, պատվանդանով` 93։ Այս արձանը ամերիկացիներին նվիրել են ֆրանսիացիները`ԱՄՆ Անկախության հռչակագրի 100–ամյակի կապակցությամբ։
2001 թ.–ի ահաբեկչությունից հետո զբոսաշրջիկների մուտքն արձանի ներս արգելված էր` անվտանգության նկատառումներով։ Այժ այն մասամբ բաց է, բայց օրեկան թույլատրվում է 50 այցելու։





6. Չինգիզ խանի արձանը Մոնղոլիայում
Բարձրությունը 40մ, պատվանդանով` 50։ Կանգնեցվել է Մոնղոլիայի 800–ամյակի միջոցառումների շրջանակում, մայրաքաղաք Ուլան Բատորից 54 կմ հեռավորության վրա։





7. Հիսուս Քրիստոսի արձանը Բոլիվիայում
Բարձրությունը 34,2 մ, պատվանդանով` 40,44։ Ներսի 1399 աստիճաններով հնարավոր է բարձրանալ վերև և արձանի աչքերի միջով նայել Կոչաբամբե քաղաքին։




8. Հիսուս Քրիստոսի արձանը Վիետնամում
Բարձրությունը 32 մ։ Վունգատու քաղաքում գտնվող այս արձանի ուսերին միանգամից կարող է տեղավորվել 6 մարդ։ Թևերին չբարձրանալու համար ինժեներները հատուկ ցցեր են ամրացրել դրանց վրա։




9. «Բավարիայի» արձանը Մյունխենում
Բարձրությունը 18,2 մ։

