Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր


Հին համակարգի քավության նոխազն ու վերաիմաստավորվելու ժամանակը

Հասարակություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջատարները՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելով, նշում են, թե եթե ընտրությունները չլինեին ռեյտինգային ընտրակարգով ու եթե այդ ընտրակարգով ԲՀԿ– ից չառաջադրվեր Էդուարդ Բաբայանը, ապա իրենք ԱԺ–ում կլինեին երկրորդը: Դաշնակցությունն էլ հայտարարում է, որ իրենք չհաղթահարեցին անցողիկ շեմը, քանի որ հասարակությունը ընտրեց անհատի, ոչ թե գաղափար ու ծրագիր: Հանրապետականներն էլ նշում են, որ չանցան նոր խորհրդարան, քանի որ իշխանության կողմից կար ատելության քարոզ, իրենց ձեռքերը կապված էին: Խորհրդարան չանցած ուժերից մի քանիսն էլ նույն տրամաբանությամբ փորձում են բացատրել իրենց ձախողումը: Տրամաբանության նույնությունն այն է, որ բոլորի փաստարկները ուղղված են դուրս: Չկա որևէ ներքին քննադատություն, սեփական սխալների մատնանշում, բոլոր պատճառաբանությունները արտաքին են:

Նախ, եթե քաղաքական ուժերը մասնակցում են ընտրության, նրանք պիտի որ վերլուծեն այն իրավիճակը, որում կայանում են այդ ընտրությունները: Ասել է թե՝ եթե ընտրություններն անցնում են հետհեղափոխական պայմաններում, երբ կա հին համակարգի տոտալ մերժում, կա հասարակության լայն հատվածների կողմից ընդունելի անհատ, ապա կարիք չկա հետահայաց կերպով բողոքել հին համակարգի ներկայացուցիչների դեմ նոր իշխանության ագրեսիվ քարոզչությունից, կամ էլ ընտրություններում անհատին տրված ահռելի վստահության քվեից:

Հետևաբար բոլոր նման հիմնավորումները կամ նշանակում են, որ ուժերը նախապես չեն վերլուծել առկա խաղի պայմանները ու մտել են խաղի մեջ առանց իրավիճակի նրբություններին տիրապետելու, կամ, որ ավելի իրատեսական է, շատ լավ հասկանալով իրավիճակն, այնուամենայնիվ, փորձել են իրենց բախտը, բայց ձախողվելով՝ փնտրում են պատճառներ իրենցից դուրս:

Կարող է թվալ, որ ձախողման պատճառները դրսում փնտրելու տրամաբանությունը միայն գեղագիտական իմաստով է սխալ: Մանավանդ, որ ընդունվեն, թե չընդունվեն սխալները, դրանք այլևս չեն կարող ազդել ընտրության արդյունքի վրա: Սակայն խնդիրը միայն գեղագիտական չէ, խնդիրը շատ կոնկրետ քաղաքական է: Սխալներ ընդունելը, սխալների ճիշտ ախտորոշումը նշանակում է առնվազն, որ կա հույս դրանք ապագայում ուղղելու: Խոսքը հատկապես ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի մասին է, որոնք հանդիսանում են նախորդ քաղաքական համակարգի հենասյուները:

Հատկապես հիմա, երբ թե՛ ՀՅԴ–ն, թե՛ ՀՀԿ–ն չեն անցել խորհրդարան, ավարտվել է քարոզարշավն ու արդեն կարելի է խոսել սեփական սխալներից՝ առանց վարանելու, որ դրանք կարող են քարոզարշավային մարտավարությանը վնասել: Ի վերջո, երբ խոսում ենք սխալներն ընդունելու մասին, նկատի չունենք հասարակության առջև պրիմիտիվ ապաշխարումը: Սխալների իրական ախտորոշումը պետք է նախ ունենա ներքին պահանջարկ ու տեղի ունենա նախ ներսում: Բայց բոլոր ազդակները հուշում են, որ առնվազն հիմա այդպիսի պահանջարկ վերոնշյալ ուժերը չունեն:

Ի վերջո, քաղաքականությունը ենթադրում է ռեսուրսների չոր հաշվարկ և դրանց արդյունավետ կիրառում: Եթե խորհրդարանում չհայտնված ուժերը շարունակելու են նեղացածի կեցվածքով անել դատողություններ՝ իրենց ձախողման մեղքը փնտրելով իրենցից դուրս, ապա դժվար թե մոտ ժամանակներում նրանք կարողանան գալ ռեսուրսների ռացիոնալ հաշվարկմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը: Այս իմաստով, գուցե և լավ է, որ նմանատիպ մոտեցումներ ունեցող ուժերը չանցան խորհրդարան՝ ստանալով շանս կանգ առնելու և շունչ քաշելու: Ի վերջո, տարիներ շարունակ լինելով քաղաքական կոնյուկտուրայի գերին՝ այդ ուժերն այդպես էլ ժամանակ չեն ունեցել վերաիմաստավորելու իրենց գործունեությունը: Կոնյուկտուրան է պայմանավորել նրանց վարքագիծը: Իսկ հիմա, երբ նրանք հայտնվել են կոնյուկտուրայից դուրս, վերջապես կա շանս այդ վերաիմաստավորման ժամանակը գտնելու համար: Պարզապես նախապես անհրաժեշտ է ձերբազատվել նեղացածի կեցվածքից ու սկսել իրերը կոչել իրենց անուններով:

Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն Գրիգորյան