«Ուրարտու»-ն և «Արցախ»-ը հաղթել են բասկետբոլի առաջնության 11-րդ տուրում
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 11-րդ տուրում կայացան երկու խաղերը:
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 11-րդ տուրի առաջին խաղում, «Արցախը» հյուրընկալվելիս 109-96 հաշվով վստահ առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 42 միավոր:
11-րդ տուրի հաջորդ հանդիպումը կմեկնարկի ժամը՝ 18:30-ին, որտեղ «Ուրարտուն» կընդունի «Էրեբունի Սեդարս» ակումբին:
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 11-րդ տուրի երկրորդ խաղում, «Ուրարտուն» սեփական հարկի տակ 78-65 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի Սեդարս»-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջոնաթան Մքգին (Էրեբունի Սեդարս), ով վաստակեց 23 միավոր: