Գիտնականները պարզել են՝ ինչպես Է թատրոններ կանոնավոր հաճախումը ազդում տարեց մարդկանց վրա
ՄշակույթԿանոնավոր հաճախումը թատրոններ, թանգարաններ կամ կինոթատրոններ Էապես նվազեցնում Է 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ ընկճախտի առաջացման վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի մի խումբ գիտնականներ:
Հետազոտողները պարզել են, որ հիշյալ տարիքային խմբի մարդկանից մոտ, ովքեր թատերական ներկայացումներ, կինոդահլիճներ կամ ցուցահանդեսներ են հաճախում թեկուզեւ մի քանի ամիսը մեկ անգամ, ընկճախտի առաջացման վտանգը նվազում Է 32 տոկոսով: Իսկ այդ խմբից նրանց համար, ովքեր դա անում են ամսական մեկ անգամ, վտանգը նվազում Է 48 տոկոսով: Վերլուծաբաններն իրենց եզրակացություններին հանգել են 2 հազարից ավելի մարդկանց հարցումների եւ նրանց հետ հարցազրույցների հիման վրա, որոնք կատարվել են ավելի քան 10 տարվա ընթացքում: Գիտնականները կարծում են, որ «մշակութային միջոցառումների» բարերար ներգործությունը բացատրվում Է նրանով, որ թատերական ներկայացումներն ու ցուցահանդեսները, բացի այլ բաներից, սոցիալական հաղորդակցման վայրեր են, որոնք խթանում են այցելուների ստեղծագործական մտածողությունը, հետեւաբար՝ նաեւ մտավոր գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: