ՀՀ նախագահ Սարգսյանը Վրաստանին ու նոր նախագահին հաջողություններ է մաղթել. նա մասնակցել է Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկուժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի քան բնական է, որ ՀայաստանիՀանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նորնախագահ է ընտրել։
Շնորհավորում եմ Վրաստանին, երկրի նախագահին։ Վրաստանին ու նոր նախագահինառաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում։
Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։
Միջոցառման շրջանակում նախագահ Սարգսյանը նաև կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և մի շարք հյուրերի հետ։