Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի է խաղացել (տեսանյութ)
ՀասարակությունԳերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվել էր «Զանդհաուզենին»:
Հյուրերը կարողացան հանդիպման վերջում փրկվել` խաղն ավարտելով 2:2 հաշվով: «Յան Ռեգենսբուրգի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Մեր ընտրանու խաղացողը երկրորդ գոլը խփել է մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին:
Ադամյանը երկրորդ Բունդեսլիգայում իր գոլերի քանակը հասցրեց իննի:
Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 23 միավորով 9-րդն է: