Արցախում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Օրվա իրադարձություններԴեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն