«Կշնորհավորեն, «куда они денутся»». Արմեն Գրիգորյան
ՀասարակությունՄոսկվան չշտապեց շնորհավորել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Փաշինյանի քաղաքական ուժին: Ռուսաստանը, ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցները առիթը բաց չեն թողնում իրենց քայլերով Հայաստանին «ցույց տալու իր տեղը»: Ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի իշխանությունն այս մթնոլորտում, հարցրեցինք Բանսկա Բիստրիցայի համալսարանում Վիշեգրադյան կրթաթոշակային ծրագրով հրավիրված փորձագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության առարկայի դասախոս, «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանին: Բանսկա Բիստրիցայի համալսարանում Վիշեգրադյան կրթաթոշակային ծրագրով հրավիրված փորձագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության առարկայի դասախոս, «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը «ԱԺ-ի կողմից վարչապետի թեկնածությունը հաստատելուց հետո կշնորհավորեն. ինչպես ռուսներն իրենք են ասում, «куда они денутся»: Մյուս կողմից, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների պահվածքը հասկանալի է. նրանք համոզված են, որ անփոխարինելի են, իրենց երկրներում բոլոր ընտրությունները ձեւական բնույթ են կրում, իսկ բողոքի արտահայտությունները դաժանաբար ճնշվում են, եւ իրենց համար յուրային Ս. Սարգսյանի հեռացումն անհանգստանալու առիթ է: Չնայած նախկինում էլ Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքն առանձնապես բարեկամական չէր. բավական է վերհիշել 2014 թ. Պուտինին, Լուկաշենկոյին ու Նազարբաեւին ուղղված Ալիեւի նամակի հիման վրա Հայաստանը ԵՏՄ հիմնադիր անդամի կարգավիճակից զրկելը, կամ Լուկաշենկոյի ու Նազարբաեւի պահվածքը քառօրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, եւ այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/17/1001916/