Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս


Քաղաքապետին զեկուցելիս ազնիվ ու անաչառ է պետք լինել

Հասարակություն

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը հանձնարարել է վերանայել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները: Ի դեպ, քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, պարզվել է, որ մայրաքաղաքում կա դպրոց, որն ունի ինը փոխտնօրեն, մեկ այլ դպրոցի փոխտնօրենը նաև բանվոր և կաթսայատան պատասխանատու է ձևակերպված, եղել են դեպքեր, երբ գրանցված հաստիքներից զբաղեցված է եղել միայն կեսը, մնացած հաստիքների գումարը բաշխվել է մյուս աշխատակիցների միջև, սակայն սրանք այն խախտումները չեն, որոնց մասին ուզում է հասարակությունը լսել:

Զարմանալի է, որ զեկուցողները խախտումների քրոնիկոնը որոշել են դպրոցներից սկսել՝ շրջանցելով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շատ ու շատ «չալաղաջ» ՓԲԸ–ներ և այլ կառույցներ: Ենթադրաբար, հաջորդ՝ «երկնակամարը պայթեցնող» հայտնագործությունը քաղաքային պոլիկլինիկաների ուսումնասիրությունների արդյունքների ներկայացումը կլինի: Խորհդակցությունների ժամանակ կամ այլ առիթներով խոսվում է այսուհետ շների հանդեպ մարդասիրական մոտեցում ցուցաբերելու մասին, սակայն չի բարձրաձայնվում, թե այս տարիների ընթացքում թափառող կենդանիների մասով քաղաքային բյուջեից տրամադրված գումարներն ինչպե՞ս են բաշխվել, որ մայրաքաղաքում անգամ շների թիվը չի պակասել:

Այս տարիների ընթացքում միլիոնավոր դրամներ շներին ստերջացնելու վրա ծախսելու պարագայում, պետք է որ այլևս շների թվի աճ չլիներ: Բայց պարզվում է, որ նրանց թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է: Այստեղ կարելի է վարկածներ մտածել, թե գուցե Երևանի ջերմությունից ազդվա՞ծ են ստերջացված շները հանկարծ սկսել բազմանալ և այդ պատճառով է, որ նրանց թիվը նվազելու փոխարեն աճել է: Բայց, զարմանալի է, որ խոսվում է միայն շների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի, ոչ թե քաղաքային իշխանությունների կողմից տարբեր ծրագրերով «ծախսված» գումարների մասին: 

Ի դեպ, Երևանի քաղաքապետն իր մտահոգությունն է հայտնել նաև մայրաքաղաքի որոշ հատվածներում ճանապարհային նշանների բացակայության կամ դրանք ոչ ճիշտ վայրերում տեղադրելու առնչությամբ, ինչը որոշ դեպքերում տնտեսվարողների պահանջով չեն տեղադրվում: Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է բացառել նման դեպքերը, քանի որ քաղաքային իշխանությունները այս կամ այն տնտեսվարողի քմահաճույքը բավարարելու համար չեն պատրաստվում քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ դնել:

Հետաքրքիր է, որ ճանապարհային նշանների մասին խոսելիս այդպես էլ չի խոսվել կանգառներում կայանող տաքսիների գոյության մասին, որոնք ամեն օր ու ժամ վթարային իրավիճակ են ստեղծում և քայքայում են թե՛ քաղաքային տրանսպորտի վարորդների և թե՛ ուղևորների նյարդերը: Դրանք շատ դեպքերում նույնիսկ խցանումներ են առաջացնում, բայց այս մասին, զարմանալիորեն, քաղաքային իշխանություններից որևէ օղակ չի խոսում, էլ չենք ասում քայլեր ձեռնարկելու և կանգառները տաքսիներից բեռնաթափելու մասին: Այս ընթացքում լռություն է պահպանվում նաև Երևանի կենդանաբանական այգում նախատեսվող ուսումնասիրությունների մասին, առավել ևս, որ արդեն որերորդ դժբախտ դեպքն է տեղի ունենում: 

Ինչ վերաբերում է ապօրինի շինարարությանը, ապա, ինչպես ասում են, այստեղ ինչպես ձուկը ջրում՝ խախտումներ, ինչքան ուզեք, կարելի է գտնել: Բայց արի ու տես, որ հին աշխատակիցները այսպիսի հարցերի մասին էլ չեն զեկուցում քաղաքապետին: Էլ չենք ասում անշարժ գույքի կառավարման, առևտրի և սպասարկումների, բնապահպանության, գնումների վարչության, եկամուտների հաշվառման և գանձման, զարգացման և ներդրումների, կոմունալ տնտեսության վարչությունների և մյուսների մասին, որոնք նույնպես «չալաղաջների» շարքում են, որտեղ աշխատելու համար մարդիկ տարիներով էին «հերթ» կանգնում: 

Այս ֆոնին հարց է ծագում, թե Կամո Արեյանը, ով շարունակում է աշխատել քաղաքապետարանում և ստանձնել է քաղաքապետին խորհուրդներ տալու սուրբ գործը, ինչո՞ւ Հայկ Մարությանին չի հուշում, թե ծառ ու ծաղիկ աճեցնող ու քաղաքի վրա վաճառող ընկերությունն ո՞ւմ բիզնեսն է, տարեկան որքա՞ն գումար է ծախսվել մայրաքաղաքի կանաչապատման, խնամքի և այլ հարցերի վրա: Այս ուղղություններով արդո՞ք հավելագրումներ, ուռճացված հաստիքացուցակներ, թոռոմելու պատճառով դուրս գրված ծաղիկների վրա ծախսված գումարներ և այլ խախտումներ չեն եղել: Թե չէ ինը փոխտնօրենի առկայության մասին զեկուցելը լավ ծառայություն չէ քաղաքապետին: Հարց է ծագում, թե առանց քաղաքապետարանի կրթության վարչության իմացության ինչպե՞ս կարող էր տվյալ դպրոցը 9 փոխտնօրեն ունենալ: Կարճ ասած՝ միամիտների աչքերին թոզ փչելու փոխարեն, լավ կլիներ, որ քաղաքապետարանը լուրջ բացահայտումներով զբաղվեր, իսկ քաղաքապետին ավելի մանրամասն զեկուցվեր իրական, այլ ոչ թե մանր–մունր խնդիրների մասին…

Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն է