Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին
ՍպորտԱրաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ:
Մրցաշարին մասնակցում են 120 շախմատիստուհի 33 երկրից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մեր երկրի կանանց հավաքականի անդամ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը: Մրցաշարում արդեն կայացել են նախատեսված 9 տուրից 6-ը: Աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Ադելա Վելիկիչը և Իրինա Բուլմագան: Լիլիթ Մկրտչյանը և Արմինե Բաբայանը վաստակել են 4.5-ական միավոր, իսկ Սոնա Ասատրյանը՝ 4 միավոր: