Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»


Հետընտրական Հայաստան՝ կեղծ օրակարգերով ու կուլիսային ռիսկերով

Հասարակություն

Հետընտրական Հայաստանի քաղաքական քննարկումներն ակնհայտորեն կորցրել են այն ռիթմն ու հագեցվածությունը, որ նկատվում էր քարոզարշավի օրերին: Իշխանությունները կարծես անցել են ընդհատակ ու ենթադրաբար զբաղված են ԱԺ–ում ու գործադիրում քաղաքական դերակատարների վերաբաշխմամբ: Համեմատաբար հանդարտ, նախատոնական տրամադրությունների ֆոնին աչքի է ընկնում խորհրդարանական նոր ընդդիմության ներսում որոշակի հակասությունների սրում: Մեծ հաշվով, իհարկե, տրամաբանական է, որ քաղաքական համակարգը, որը ձևավորվում է զրոյից, հագեցված է լինելու սեփական դիրքավորումները հաստատել փորձող ուժերի միջև մրցակցությամբ: Ընդհանրապես մրցակցությունը քաղաքական ուժերի միջև, հատկապես հրապարակային դաշտում ողջունելի երևույթ է, ու հեղափոխական Հայաստանի դրական առանձնահատկություններից մեկը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներքաղաքական մրցակցության բովանդակությունը չի համապատասխանում հեղափոխական ակնկալիքների նշաձողին: Բացակայում է մրցակցության, փոխադարձ քննադատության բովանդակային մասը, փոխարենը գերիշխում է անձնական մակարդակի հասնող հակաքարոզչությունը: Արդյունքում հանրային օրակարգը, որ կարիք ուներ հեղափոխական առաջարկների, փոխարենը ստանում է քաղաքական փաթեթավորմամբ, բայց անձնական մոտիվներով հագեցած կեղծ օրակարգեր: 

Նմանատիպ կեղծ օրակարգերից են, օրինակ, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին վերջին քննարկումները: Ինքնին բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը կեղծ օրակարգ չէ, կեղծ է դրա մատուցումը, այդ մատուցման իրական ու հայտարարված նպատակների հակասությունը, դրա տակ ակնհայտ երևացող տողատակը: Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման խնդիրն, ընդհանրապես, այնքան հագեցած է ու բազմաշերտ, որ հնարավոր չէ, օրինակ, այդ խնդրի լուծումը պատկերացնել որևէ ուժի կամ անձի քաղաքականության մեջ լինել–չլինելուց: Այդ խնդիրը պահանջում է ինչպես դրա համակարգային վերլուծություն, այնպես էլ համակարգային լուծումներ:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է բիզնեսի և քաղաքականության կապ ու դրանց տարանջատում: Խոսքը հատկապես մեծ բիզնեսի մասին է: Անհնար է պատկերացնել, որ մեծ բիզնեսը չունենա քաղաքականության հետ հատման ու հակադրման գծեր: Խնդիրը այդ շահերի հակադրման ու հատման արտահայտման ձևերի մեջ է: Օրինակ Միացյալ Նահանգներում այդ շահերը արտահայտվում են լեգալ լոբբիստական կառույցների միջոցով, որոնք այս կամ այն խոշոր կապիտալի շահերը լոբբինգ են անում Սենատում կամ Կոնգրեսում: Եվրոպական երկրներում էլ քիչ չեն կուսակցություններ, որոնք վայելում են խոշոր կապիտալիստների աջակցությունը, ինչը իհարկե չի նշանակում, թե ծառայեցվում են այդ կապիտալիստների անձնական ու նեղխմբային շահերին: Այնպես որ, միայն մակերեսային սահմանմամբ խնդրի ախտորոշումը տալ հնարավոր չէ, պետք է հասկանալ, թե ինչ ունենք մենք և ինչ ենք ուզում:

Եվ հետո, նույնիսկ եթե խնդիրը ախտորոշված է ճիշտ, ապա դրա լուծումը հաստատապես լոկալ չէ: Խնդրի համակարգային լուծումը ենթադրում է այնպիսի մեխանիզմների ու երաշխիքների ներդրում, որ որևէ իրավիճակում մեծ բիզնեսը չկարողանա մտնել քաղաքական դաշտ ու թելադրել իր կամքը: Այդ մեխանիզմներից է , օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենքի ու կարգավորումների ներդրումը, որը, դիցուք, հստակ կֆիքսի կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմները: Վերջերս, օրինակ, պարզ դարձավ, որ խորհրդարան անցած ու չանցած շատ ուժեր ֆինանսավորման հետ կապված ունեն որոշակի ստվերային ռիսկեր, երբ, օրինակ, նվիրատուն նվիրաբերում է քառապատիկ անգամ ավելի շատ գումար, քան կա նրա հայտարարագրում: Նման օրինակներ ու դրանց լուծման մեխանիզմներ էլի կարելի է թվել: Բայց լավ կլիներ, որ դրանով զբաղվեինք ոչ թե մենք, այլ այն ուժերը, որոնք իբրև համակարգային փոփոխությունների անվան տակ հետապնդում են լոկալ ու կոնկրետ նպատակներ, թիրախներ: 

Մեծ հաշվով, իհարկե, Հայաստանի քաղաքական դաշտում նախկինում էլ են եղել վեհ նպատակների քողի ներքո անձնական ու լոկալ նպատակահարմարությունից դրդված նախաձեռնություններ: Սակայն հիմա, երբ քաղաքականությունից ու քաղաքական ուժերից հանրության սպասելիքները որակապես այլ մակարդակի են, հանրային սպասումներն ու ակնկալիքները նոր իրավիճակում մսխելը հղի է քաղաքական համակարգը կրկին հետ գցելու և նախորդ խաղի կանոնների դաշտ վերադարձնելու: Այս իմաստով շատ կարևոր է, որ ցանկացած ուժ, որ հանդես կգա համակարգային փոփոխությունների դրոշակով, հասարակության կողմից ստանա հստակ պարզաբանող հարցեր՝ բացառելու համակարգայինի անվան տակ լոկալ նպատակների իրացման հնարավորությունն ու քաղաքականության ներխմբային, ստվերային, կուլիսային ռիսկը:

 

Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ