Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Ինչո՞ւ են քամելեոնները փոխում իրենց գույնը

Փոքր երեխայի հետ եկել ենք Եգիպտոս, բայց այն հյուրանոցում, որում պետք է անցկացնեինք հանգիստը, իրականում մեր անունով ամրագրված համար չկա: Սա Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր–նախագահ Կարինե Դավոյանի ստացած բազմաթիվ զանգերից մեկն է:

Կարինե Դավոյանը մինչ այս բազմաթիվ դժգոհություններ ևս ստացել է քաղաքացիներից: Նրա խոսքով, տուրիզմի ոլորտում առկա իրավիճակը ստիպեց զբաղվել ոչ միայն ներգնա, այլև արտագնա տուրիզմի խնդիրներով ու հատկապես նշված ոլորտում սպառողի իրավունքների պաշտպանությամբ: Հինգ տարի ներկայացնելով Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը՝ Կարինե Դավոյանը 2018թ. հուլիսին հիմնադրել է վերոնշյալ ասոցիացիան: «Տուրիզմի ոլորտում քաղաքացիները պաշտպանված չեն: Շատ էին լինում զանգերը, անգամ տալիս էին տուրիստական ընկերությունների անուններ, որոնց պատճառով վատ իրավիճակում էին հայտնվել: Մենք մեր գործունեության շեշտը դնելու ենք ոչ միայն տուրիստական ընկերությունների, այլև նշված ոլորտում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա»,–«Orer»- ի  հետ զրույցում ասաց նա:

Մյուս խնդիրը կապված է նոր ընկերությունների հետ. «Շատ նորաստեղծ ընկերություններ չէին կարողանում շուկայում իրենց տեղը գտնել: Գերիշխող դիրք ունեցող ընկերությունները չէին թողնում, որ մյուսները զարգանան: Օրինակ՝ նորաստեղծները չեն կարողանում մասնակցել միջազգային ցուցահանդեսներին, որովհետև ահռելի մեծ գումարների հետ է կապված: Պետությունը կամ քիչ է ֆինանսավորում, կամ ընդհանրապես չի ֆինանսավորում այդ մասնակցությունը: Տարվա մեջ երկու անգամ պետական համաֆինանսավորմամբ մասնակցություն է լինում, բայց անգամ այդ դեպքում միայն մասնակցության համար ընկերությունը մեկուկես միլիոն է վճարում: Ստացվում է, որ միշտ նույն մասնակիցներն են գնում, իսկ մյուսները չեն կարողանում գնալ»:

Կ. Դավոյանի խոսքով՝ հեղափոխության օրերին արած իր կանխատեսումը իրականացել է՝ երկիրն այսօր բարձր իմիջ ունի, որի ապացույցը թե՛ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստան այցելած պատվիրակությունների կարծիքներն են, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ: Այդուհանդերձ, նկատում է՝ ցավոք, ենթակառուցվածքների և մյուս ոլորտների առումով զբոսաշրջության մեջ փոփոխություններն առայժմ նկատելի չեն. «Զբոսաշրջության կոմիտեն չկարողացավ լիարժեք կատարել իր պարտականությունները: Հույս ունեմ, որ 2019թ. իրավիճակը կփոխվի, և ամեն ինչ այլ հունով կգնա: Խնդիրները շատ են, և պետք է միասնական լինել, որ կարողանանք միահամուռ լուծումներ տալ: Առանձին տուրիստական ընկերությունը որևէ հարց չի կարող լուծել, պետությունն առանց մեզ՝ հ/կ–ների, չի կարող լուծել հարցերը»:

Անդրադառնալով տուրիստական ընկերությունների խնդիրներին՝ նա նշեց, որ ինչպես նախկինում, այժմ ևս առկա են նույն խնդիրները. «Տոմսերի գներ, ուղիղ չվերթների խնդիր... Թռիչքների մեծ մասը գիշերն է, որը դժվարացնում է այցելությունները»:

Կ. Դավոյանը հայտնեց, որ դեռ անցած տարի տուրիզմի մասին նոր օրենքի նախագիծ է ներկայացվել, որը քննարկվել է նաև տուր–ընկերությունների հետ: «Շատ կարևոր հարցեր են ներառված, օրինակ՝ լիցենզավորման խնդիրը: Գիդերը, տուրօպերատորները պետք է լիցենզավորում ստանան: Խնդիր է, երբ մեր տուրիստական ընկերությունները չեն կարողանում դիմանալ այն մրցակցությանը, որը կա տարածաշրջանում: Հիմա վրացական ընկերությունը իր ավտոբուսով կարող է գալ Հայաստան և խմբի հետ բերել նաև իր գիդին: Իրենք ոչ մի հարկ չեն մուծում ՀՀ–ում, և սա մրցակցության առումով մեր ընկերությունների համար խնդիր է: Իսկ եթե լիցենզավորում լինի, իրենց գիդը պետք է ստիպված այստեղ լիցենզավորում ստանա: Կամ ուղղակի այլևս գիդ չեն բերի և ստիպված կլինեն Հայաստանում լիցենզավորում ստացած գիդ վերցնել»,–ասաց նա՝ հույս հայտնելով, որ նոր ԱԺ–ն կքննարկի և ի օգուտ տուրիզմի կընդունի այդ նախագիծը:

«Լիցենզիաները շատ կարևոր են դաշտի կարգավորման համար: Հիմա ամեն քայլափոխի կանգնում են մեքենաներ, տուրեր են անում, բայց մենք չգիտենք՝ արդյոք որակով է աշխատանքը, կամ այդ մարդիկ ովքեր են: Լիցենզավորման կարգը նաև հստակ պահանջներ պետք է ունենա, տրանսպորտային միջոցները պետք է գրանցվեն»,–ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք լիցենզիայի ներդրման արդյունքում նաև բողոքի ալիք չի բարձրանա, սոցիալական հարց չի առաջանա, Կ. Դավոյանը շեշտեց. «Եթե որակ ենք ապահովում, չի նշանակում, որ ընկերությունները կփակվեն: Ուղղակի իրենք իրենց վրա պետք է աշխատեն: Եթե կարողանան որակ ապահովել, այցելուները շատ կլինեն: Եթե մեկ անգամ մեկը եկավ ու գնաց դժգոհ, երկրորդ անգամ ոչ միայն չի գա, այլև այդ մասին կասի մյուսներին: Եվ ընդամենը մեկ ընկերության պատճառով կարող են տուժել բոլորը: Դրա համար որակը շատ կարևոր է»:

Ամանորին ընդառաջ Կարինե Դավոյանից խնդրեցինք նաև նշել այն կարևոր խորհուրդները, որոնք ընտրություն կատարելուց կօգնեն քաղաքացիներին. «Նախևառաջ, շատ կարևոր է, որ տուրիստական ընկերությունները, հյուրանոցները և հանգստյան տներն իրենց գովազդներում ճիշտ տեղեկատվություն տան: ԵՄ երկրներին վերաբերող մի պահանջ կա, ըստ որի՝ եթե գովազդով խաբում են սպառողին, ընկերությանը լիցենզիա չեն տալիս: Չպետք է սխալ գովազդ տան: Իսկ սպառողներն էլ պետք է կարողանան կողմնորոշվել, տեսնել, թե որքանո՞վ է առաջարկը համապատասխանում ներկայացվածին»: 

Քուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել